Մեր մասին

Մենք ստեղծում ենք հնարավորություններ Միացյալ Թագավորության և այլ երկրների համար` ձևավորելով փոխադարձ վստահություն: Մենք աշխատում ենք անգլերենի, արվեստի, կրթության և հասարակության ոլորտներում, համագործակցում կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ: Մեր աշխատանքով մենք նպաստում ենք Միացյալ Թագավորության և մեր գործունեությունն ընդգրկած աշխարհի ավելի քան 100 երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Մենք սա կոչում ենք մշակութային հարաբերություններ:

Հայաստանում Բրիտանական խորհուրդն իր աշխատանքն սկսեց 2001 թվականի հունիսին: Մենք նորովի շարունակեցինք մեր գործունեությունը 2002 թվականի հուլիսից, երբ բացվեց մեր գրասենյակն ու նշանակվեց առաջին ղեկավարը:

Գիտելիքների ու հմտությունների փոխանցման միջոցով մենք փորձում ենք ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցության հնարավորություններ Հայաստանի ու Միացյալ Թագավորության  միջև: