IELTS

IELTS (International English Language Testing System) քննությունն անգլերենի ամենաճանաչված թեստն է աշխարհում: Տարեկան աշխարհում շուրջ 2 միլիոն IELTS քննություն է անցկացվում: 

IELTS-ը լայն հնարավորություններ է ընձեռում: Հանձնելով թեստը` դուք կարող եք սովորել, աշխատել և ապրել աշխարհի տարբեր երկրներում: Ավելին քան 9 000 կազմակերպություններ աշխարհի 140 երկրում`այդ թվում պետական, ակադեմիական և աշխատանքային հաստատություններ, ճանաչում և ընդունում են  IELTS քննությունը:  

IELTS-ն անգլերենի միակ քննությունն է, որն ընդունվում է բոլոր երկրների ներգաղթման ծրագրերի համակարգի կողմից, ուր պահանջվում է լեզվի իմացության ստուգում:

Եթե Ձեզ հարկավոր է մուտքի արտոնագիր Միացյալ Թագավորությունում բնակվելու կամ ուսում ստանալու նպատակով, ապա կարող եք հանձնել IELTS քննություն, որը տվյալ ընթացակարգի համար ընդունվող անգլերենի թեստերի շարքում է: Մանրամասները կարող եք կարդալ «IELTS ՄԹ արտոնագրի և ներգաղթման համար» բաժնում:

IELTS-ն ունի երեք սեփականատեր` Բրիտանական խորհուրդ, IDP: IELTS Ավստրալիա և Քեմբրիջ անգլերենի գնահատման միություն:

Գրանցվեք  IELTS քննությանը:

Բացահայտեք ավելին IELTS քննության մասին: