«The Global Study Awards» մրցույթ

Սովորեք արտերկրում` հանձնելով IELTS և ստացեք մինչև £10,000 ձեր ուսման և ապրուստի ծախսերը հոգալու համար:

«The Global Study Awards» մրցույթը նախաձեռնել են International Student Identity Card-ը, StudyPortals-ը և Բրիտանական խորհուրդը:

«The Global Study Awards» մրցույթին կարող են մասնակցել  աշխարհի բոլոր երկրների ուսանողները` հնարավորություն ստանալով սովորել արտերկրում ցանկացած ոլորտում: Մրցույթը բաց է ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսանողների համար:

 

Ո՞ւմ ենք մենք փնտրում:

«The Global Study Awards» մրցույթը կազմակերպում ենք, որպեսզի աջակցենք մոտիվացված և տաղանդավոր այն անձանց, ովքեր կարող են 

  • իրենց ուսման միջոցով աջակցել հասարակությանը,
  • զարգացնել իրենց կարիերան,
  • նպաստել միջմշակութային հաղորդակցությանն ու փոխանակությանը:

 

Ո՞վ կարող է դիմել:

«The Global Study Awards» մրցույթին դիմելու համար դիմորդները պետք է 

1) 2015 թվականի հունվարի մեկի դրությամբ լինեն 18 տարեկան և ավելին,

2) հանձնած լինեն IELTS  թեստ Բրիտանական խորհրդում և ունենան վավեր հավաստագիր (Test Report Form ), որը տրամադրվել է Բրիտանական խորհրդի կողմից,

3) դիմումի ժամանակ լինեն  International Student Identity Card-ի կրող,

4) պլանավորեն սովորել արտերկրում բակալավրիատի կամ մագիստրատուրայի ծրագրում 2015 թվականի օգոստոսից սկսվող ակադեմիական տարուց,

5) գրած լինեն փոքրիկ ակնարկ իրենց կրթական փորձառության մասին STeXX.eu կայքում,

6) կարողանան տրամադրել հաստատման նամակ կամ պաշտոնական ընդունման նամակ (եթե հնարավոր է) ուսումնական հաստատությունից դիմումի վերջնաժամկետի ընթացքում:

Իմացեք ավելին մրցանակաբաշխության և պահաջների մասին: 

Մրցանակաները

Տրամադրվելու է ինը մրցանակ: Յուրաքանչյուր մրցանակակիր կստանա առավելագույնը £10,000:

*Մրցանակի գումարն առաջին հերթին պետք է տրամադրվի ուսման վճարին: Եթե ուսման վճարը  £10,000-ից քիչ է, ապա մնացյալ գումարը կտրամադրվի ապրուստի ծախսերը հոգալուն:

Հետադարձ կապ

Եթե ցանկանում եք ստանալ լրացուցիչ տեղեկություն մրցանակաբաշխության վերաբերյալ, խնդրում ենք գրել competitions@isic.org հասցեին կամ այցելել կայքը: