Ինչո՞ւ հանձնել քննություն Բրիտանական խորհրդում

Նախորդ տարի շուրջ 2 միլիոն մարդ 90 երկրում քննություն է հանձնել մեր կենտրոններում: Հանձնեք քննություն մեզ մոտ և ստացեք հետևյալ առավելությունները:

  • Բարձրակարգ քննություն կազմակերպելու երկարատև փորձ;
  • Վերապատրաստված և բարձր որակավորում ունեցող անձնակազմ, որոնք համապատասխանում են Բրիտանական խորհրդի և քննական մարմինների չափորոշիչներին;
  • Բարձր որակավորում ունեցող վերապատրաստված մասնագետներ` լիազորված Cambridge English-կողմից
  • Խնամքով ընտրված քննության անցկացման վայր` ժամակակից և անհրաժեշտ սարքավորումներով;
  • Լսողական թեստի անցկացում ժամանակակից ձայնային սարքավորումներով;
  • Անվճար մուտք Road to IELTS առցանց ինքնուսույց;
  • Խորհուրդներ ուսուցիչներին TeachingEnglish և LearnEnglish կայքերում:

Քննություն հանձնելով` Դուք խթանում եք մասնագիտական աճը և հնարավորություն ստանում ուսումը շարունակել Հայաստանում և արտասահմանում: