Ինչո՞ւ համագործակցել մեզ հետ

Մենք կարող ենք համագործակցել տարբեր ձևաչափերով` փոքրիկ միջոցառման աջակցությունից մինչև երկարատև գործակցություն: Մեզ հետ համագործակցությունն իրական արդյունքներ է բերում:

 

Ելք դեպի գործընկերների ցանց

Շուրջ 80 տարի է մենք հարաբերություններ ենք ձևավորում Միացյալ Թագավորության և այլ երկրների միջև: Սա հնարավորություն է տալիս մեզ ամուր հարաբերություններ կառուցել կառավարական մարմինների, քաղաքական գործիչների, ավագ խորհդատուների և լայն հասարակության հետ:

Աշխատելով կրթության, հասարակության և արվեստի բնագավառում` մենք կարող ենք Ձեզ հասանելի դարձնել մեր գործընկերների ցանցը:

Համաշխարհային ազդեցությունը

Մենք միավորում ենք մարդկանց կրթական ու ստեղծագործական գաղափարներով և կառուցում փոխադարձ հարաբերություններ Միացյալ Թագավորության և աշխարհի միջև: Եթե Ձեր կազմակերպությունը կամ ընկերությունը ցանկանում է Հայաստանում հարաբերություններ կերտել և ներկայանալ արվեստի, կրթության և նորարարական սոցիալական պատասխանատվության ոլորտներին վերաբերող ծրագրերի միջոցով, ապա մենք պատրաստ ենք օգնել ձեզ: 


Նոր խմբերի ընդգրկում

Համագործակցելով Բրիտանական խորհրդի հետ` Դուք կարող եք կապ հաստատել ուսանողների և անգլերենի մասնագետների հետ: 

Զարգացրեք Ձեր ապրանքանիշը

Բրիտանական խորհրդի ապրանքանիշը վստահություն ունի ամբողջ աշխարհում և ներկայացնում է  այն լավագույնը, ինչ կարող է առաջարկել Միացյալ Թագավորությունը: Շուրջ 80 տարի է մենք աջակցում ենք մարդկանց և կազմակերպություններին  ամբողջ աշխարհում:

Մեր ապրանքանիշը հիմնված է մարդկանց արժևորելու, միասնության, փոխադարձության, ստեղծագործական ձիրքի և պրոֆեսիոնալիզմի վրա: Եթե ցանկանում եք համագործակցել  մեզ հետ, ապա մենք կարող ենք օգնել ձեզ հաստատելու ձեր ապրանքանիշը, ինչպես նաև այն տարածելու մեր ծրագրերի, կայքի և սոցիալական ցանցի միջոցով:

Իրականացրեք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության Ձեր նպատակները

Մեր փորձառությունը սոցիալական նախագծերի ոլորտում կարող է օգնել Ձեզ իրականացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառի ձեր ծրագրերը: Մենք ամբողջությամբ կաջակցենք նախագծի զարգացմանն ու հարաբերությունների ստեղծմանը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում մեր  համագործակցության կարևորագույն կետերից է անձնակազմի ներառումն ու խրախուսումը մեր գործընկեր կազմակերպությունում:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտի մեր գործունեության մեջ ներգրավված անձնակազմը հաճախ արտահայտում է սոցիալապես պատասխանատու լինելու գիտակցություն: Լինելով միջազգայնորեն վստահված ապրանքանիշ` մենք նաև կարող ենք միջազգայնորեն ներկայացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ձեր աշխատանքն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով: