Գաղտնիություն և դրույթներ

Այս բաժինը ներառում է տեղեկատվություն Բրիտանական խորհրդի կայքերի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև բոլոր այն կանոնների, որոնց հետևում է Բրիտանական խորհուրդը: Օգտագործման կանոններն ու քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ թարմացվում է: Այս բովանդակությունը վերջին անգամ թարմացվել է 2014 թվականի դեկտեմբերի 22-ին:

Կայքի կիրառման պայմաններ

Բրիտանական խորհուրդը մշակել է հատուկ քաղաքականություն, թե ինչպես կարող եք օգտվել մեր կայքից: Այստեղ կարող եք գտնել տեղեկատվություն այն մասին, թե ինչ ենք արել մենք, որպեսզի կայքը հասանելի լինի բոլորին: Այստեղ կարող եք գտնել տեղեկություն cookie-ների քաղաքականության վերաբերյալ, և թե ինչպես կարելի է բողոքներ գրել: 

Գաղտնիություն

Մենք ցուցաբերում ենք իրավական և ճշգրիտ մոտեցում անձնական տեղեկատվության օգտագործման հանդեպ: Այս մոտեցումը գործում է մեր բոլոր մասնաճյուղերում: Մանրամասների համար կարդացեք  գաղտնիության քաղաքականությունն անգլերեն տարբերակով:

Cookie-ի դրույթը

Cookie-ների կիրառման նպատակն է տարբերել Ձեզ մյուս օգտատերերից առանց Ձեր անհատական տվյալների պահպանման: Սա որոշակի առանձնահատկություն է տալիս մեր կայքին և նպաստում է զարգացմանը: Մանրամասների համար կարդացեք  Cookie-ների դրույթներն ու պայմաններն անգլերեն տարբերակով:

Տվյալների պաշտպանության քաղաքականություն

ՏՎյալների պաշտպանության քաղաքականությունը բացատրում է այս կայքի բովանդակության սեփականության իրավունքը, ինչպես նաև դրա ճշգրիտ կիրառումը: Տվյալների պաշտպանության մասին կարող եք կարդալ մանրամասն անգլերեն տարբերակով:

Տեղեկատվության ազատություն

Բրիտանական խորհուրդը նոր և բաց հաղորդակցման ճանապարհներ է  փնտրում աշխարհի հետ: Միասնություն ու վստահություն կառուցելու համար կարևոր է  մեր կազմակերպության ավելի լայն տարածումն աշխարհում: Մանրամասների համար կարդացեք տեղեկատվության ազատության քաղաքականությունն  անգլերեն տարբերակով:

Կիրառման դրույթներ

Բրիտանական խորհուրդն ունի կայքի կիրառման հատուկ պայմաններ ու դրույթներ, հղումներ դեպի կայք և կայքից դուրս: Պայմանների և դրույթների ամբողջական տարբերակը կարող եք կարդալ անգլերեն:

Հասանելիություն

Մենք փորձել ենք հնարավորինս հասանելի դարձնել britishcouncil.am կայքը բոլորի համար` անկախ բրաուզերից և առանց հատուկ սարքավորումների կիրառման անհրաժեշտության:

Բրիտանական խորհրդի կայքի հասանելիությանը մանրամասն կարող եք ծանոթանալ անգլերեն տարբերակով:

Բողոքի ներկայացման ընթացակարգ

Ձեր կարծիքը  կարևոր է մեզ համար: Մենք ձգտում ենք տրամադրել լավագույն ծառայությունները և ողջունում ենք Ձեր կարծիքը, առաջարկները, գոհունակությունն ու դժգոհությունը մեր ծառայություններից: Մենք կցանկանայիք իմանալ նաև, եթե մեր անձնակազմի անդամներից մեկը ձեզ վատ  ծառայություն է մատուցել Ձեզ: Մանրամասների համար կարդացեք բողոք ներկայացնելու կարգն անգլերեն տարբերակով:

Քաղաքականություններ

Լինելով մշակութային հարաբերություններ կառուցող կազմակերպություն` Բրիտանական խորհուրդն ունի որոշակի քաղաքականություններ, որոնք բացատրում են, թե ինչպես ենք մենք ապահովում գաղտնիությունը, պաշտպանում երեխաներին, շրջակա միջավայրը, ինչպես նաև տրամադրում տեղեկատվություն, կառուցում հավասար հնարավորություններ ու բազմազանություն:

Երեխայի պաշտպանություն

Բրիտանական խորհուրդն ընդունում է, որ մենք էական պարտականություն ունենք հոգ տանել այն բոլոր երեխաների մասին, ովքեր ընդգրկված են մեր ծրագրերում, ներառյալ նրանց չարաշահումներից պաշտպանելու պարտականություն: Մենք պետք է կատարենք մեր պարտականությունը համաձայն Միացայլ Թագավորության երեխայի պաշտպանության օրենքներին համաձայն և մեր գործունեության երկրի օրենքներին համապատասխան, ինչպես նաև 1989 թվականին Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիային համահունչ:

Դուք կարող եք կարդալ երեխաների պաշտպանության քաղաքականությունն անգլերեն  այստեղ :

Կանաչ քաղաքականություն

Հանդիսանալով Բրիտանական խորհրդի`  աշխարհում ավելի քան 100 մասնաճյուղերից մեկը` մենք Հայաստանում գիտակցում ենք, որ մեր գործունեությունն իր ազդեցությունն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ իսկ պատճառով մեր նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի վրա մեր բացասական ազդեցությունը` առաջնորդվելով Բրիտանական խորհրդի կանաչ քաղաքականության սկզբունքներով:

Մանրամասների համար կարդացեք  կանաչ քաղաքականությունն անգլերեն տարբերակով:

Հավասար հնարավորություններ և բազմազանություն 

Բրիտանական խորհուրդը միջազգային հնարավորություններ և փոխադարձ վստահություն է ստեղծում Միացյալ Թագավորության և մյուս երկրների միջև: Մեր նպատակն է հարաբերություններ զարգացնել տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց և մշակույթների միջև: Բազմազանության քաղաքականության արդյունավետ աշխատանքը և հավասար հնարավորությունների խրախուսումը մեր գործունեության կարևորագույն բաղադրիչներն են:

Մանրամասների համար կարդացեք  քաղաքականության ամբողջական տարբերակն  անգլերենով և ծանոթացեք` ինչպես ենք մենք կառուցում հավասար հնարավորություններ և բազմազանություն մեր նախագծերում: