Ցանկանու՞մ եք սովորել ՄԹ-ում

Ամեն տարի Միացյալ Թագավորությունը հյուրընկալում է շուրջ 400,000 միջազգային  ուսանողների, և ակնհայտ է թե ինչու:

Զբաղեցնելով համաշխարհային վարկանիշային սանդղակների առաջատար հորիզոնականները` Միացյալ Թագավորության համալսարանները հայտնի են այնպիսի կրթության տրամադրմամբ, որոնք անհրաժեշտ են գործատուներին: ՄԹ կրթությունը միայն դասընթացներին հաճախելը չէ, դուք ակտիվորեն կներգրավվեք սեմինարներում, քննարկումնեումի և  գործնական ծրագրերում ձեր դասախոսների հետ միասին: Սա կօգնի ձեզ զարգացնել քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և վստահությունը:

"Աշխարհի ամենահայտնի համալսարանների ակադեմիական ավանդույթներին հետևելուն զուգահեռ` դուք հնարավորություն կունենաք օգտվելու այն բոլոր նորարարություններից, որոնց շնորհիվ էլ ՄԹ-ն հայտնի է իր առաջատար հետազոտություններով: 

Միացյալ Թագավորության կրթությունը կօգնի ձեզ զարգացնել ոչ միայն անգլերենի հմտությունները, այլ նաև այն վստահությունը, որն այդքան արժևորվում է գործատուների կողմից: "

"Անկախ այն հանգամանքից` դուք սովորում եք բակալավրիատում, թե մագիստրատուրայում, քոլեջում, թե դպրոցում, ձեզ համար ապահովված է անվտանգ և բազմամշակութային միջավայր:  

Միացյալ Թագավորությունում սովորելու ընթացքում դուք շարունակական  աջակցություն կստանաք, քանի որ բոլոր հաստատություններն ունեն ուսանողների աջակցության ծառայություններ: Եվ իհարկե, դուք կարող եք օգտվել այն հարուստ մշակութային կյանքից, որն առաջարկում է ՄԹ-ն` երաժշտական փառատոններից մինչև ֆուտբոլ, ամրոցներից մինչև գիշերային կյանք:"

Քանի որ, ՄԹ-ում կրթության գներն ավելի ցածր են քան Ավստրալիայում և ԱՄՆ-ում, դուք կարող եք վայելել ուսանողական կյանքը` վստահ լինելով, որ ձեռք բերած գիտելիքներն ավելին են, քան ձեր վճարած գումարը:

Իմացիր ավելին Միացյալ Թագավորության կրթության մասին այցելելով՝ «Ուսում ՄԹ-ում` բացահայտիր քեզ» կայքը: