Այս աշխատանքի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում մարքեթինգային ռազմավարության իրականացմանը, աջակցել ծրագրերի իրականացմանը` ավանդական և առցանց մարքեթինգային արշավների կիրառման, բովանդակության մշակման և սոցիալական ցանցեր ու կայք կոնտենտի ավելացման միջոցով:

Աշխատավարձ

Գրանցման համար DS20149045
Վայր Երևան
Աշխատավարձ 511,433
Տևողություն Անորոշ
Աշխատանքային ժամեր 7
Annual leave 24
Վերջնաժամկետ Կիրակի 08. July 2018.

Ակնարկ

Պահանջներ

Կրթություն` Կրթական աստիճան կամ որակավորում մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում, օրինակ CIM, Melcrum, GCN, CIPR, WOMMA և այլն կամ համապատասխան այլ բնագավառում

Աշխատանքային փորձ` նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ միջին կամ մեծ ընկերությունում մարքեթինգի և հաղորդակցության ոլորտում

Լեզվի իմացություն` Գրավոր և բանավոր անգլերենի իմացությունը (նվազագունը`C1 մակարդակ) պետք է ապացուցվի Aptis կամ միջազգայնորեն ընդունված անգլերենի այլ թեստի (IELTS կամ այլ թեստ) վկայականով: Եթե թեկնածուն համապատասխանում է բոլոր էական պահանջներին, բայց չունի անգլերենի վկայական, ապա Aptis թեստը կկազմակերպվի այդ թեկնածուի համար նախնական ընտրությունից հետո: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս պարագայում վկայական չի տրամադրվի: Թեստի արդյունքները կօգտագործվեն միայն ներքին նպատակների օգտագործման համար:

Հարցազրույց` Նախնական ընտրությունն անցնելու դեպքում, դուք կհրավիրվեք հարցազրույցի: Խնդրում ենք հաշվի առնել, որ կտեղեկացվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: 

Այլ թեստեր` Հարցազրույցից հետո դուք կմասնակցեք այլ մարքեթինգային և հաղորդակցության թեստերի:

Որպես Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ հաստատող հիմնական կառույց` Բրիտանական խորհուրդը հավատարիմ է հավասար հնարավորությունների քաղաքականությանը և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության բոլոր մակարդակներում, ծրագրերում և նախաձեռնություններում:

Մենք սիրով ընդունում ենք դիմումներ հասարակության բոլոր անդամներից: Հաշմանդամություն ունեցող մարդիկ կհրավիրվեն հարցազրույցի, եթե համապատասխանեն աշխատանքի հիմնական պահանջներին:

Բրիտանական խորհրդի երեխաների պաշտպանության քաղաքականությանը հավատարիմ` ցանկացած նշանակում ենթակա է ստուգումների: ՄԹ-ում և այլ երկրներում սա կարող է ներառել նաև քրեական անցյալի ստուգում: 

Ինչպես դիմել

Խնդրում ենք լրացնել օնլայն դիմումի ձևը` հղում կատարելով աշխատանքի նկարագրին և Բրիտանական խորհրդի վարքականոնին: Բոլոր հարցերով գրել jobs@britishcouncil.am հասցեին: Խնդրում ենք չզանգահարել և ինքնակենսագրականներ չուղարկել: