«Մեծ գաղափարների մարտահրավեր» տեսանյութերի մրցույթին մասնակցում են Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրին մասնակից հաստատությունների ներկայացուցիչները, որոնք հանդես կգան ստեղծարար ոլորտին առնչվող ստարտափ նախագծերով:
Հայտերը ներկայացվել են հետևյալ անվանակարգերում՝
- Կլիմայի փոփոխություն
- Թվային տեխնոլոգիա
- Սոցիալական ազդեցություն
- Ստեղծարարություն
Մենք ստացել ենք հարյուրավոր տեսանյութեր և գաղափարներ, դրանց թվում 12-ը եզրափակիչ փուլ են անցել Հայաստանից: Այժմ ձեր հերթն է գործելու՝ դիտել նախնական փուլն անցած տեսանյութերը և քվերակել Ձեր նախընտրած գաղափարի օգտին: