IELTS course

IELTS թեստը հաջողությամբ հանձնելը կարող է բազմաթիվ դռներ բացել ձեր առջև: Այն հնարավորություն է տալիս ընդունվել աշխարհի լավագույն համալսարանները, կատարելագործել մասնագիտական հմտությունները և ճամփորդել: 

Այդ իսկ պատճառով IELTS թեստին լավ պատրաստվելն էական է և արդյունավետ անհրաժեշտ միավորներն ստանալու համար: 

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն առաջարկում է  IELTS թեստի նախապատրաստական դասընթացներ` նպատակ ունենալով մեր ուսանողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները թեստը վստահ և արդյունավետ հանձնելու համար: 

 

Ինչու պատրաստվել թեստին մեր օգնությամբ:

Մեր դասընթացին մասնակցելով` Դուք

  • կսովորեք թեստի կառուցվածքը, ձևը և այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են թեստի տարբեր բաժինները հանձնելու համար;
  • կսովորեք թեստը հանձնելու ռազմավարությունն առավելագույն արդյունք տանալու համար;
  • կսովորեք պրոֆեսիոնալ ուսուցչի մոտ, ով մասնակցել է Բրիտանական խորհրդի դասընթացներին և գիտի ամեն ինչ IELTS  քննության մասին;;
  • կստանաք պրոֆեսիոնալ ուսուցչի կարծիքը ձեր առավելությունների և բարելավման կարիք ունեցող հմտությունների վերաբերյալ;
  • կծանոթանաք Բրիտանական խորհրդի` IELTS թեստին նախապատրաստվելու առցանց նյութերին: 

Ինչ ենք մենք առաջարկում:

 Դասընթացի անվանում Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակ

Տևողություն

Նկարագրություն Դասընթացի արժեքը
Ակադեմիական IELTS թեստի նախապատրաստական դասընթաց B1 (միջին) և առավել 34 ժամ և 6 ժամ թեստի գործնական պարապմունք` ընդհանուր յոթ շաբաթ, 40 ժամ

Արագացված դասընթաց, որը ներկայացնում է թեստի կառուցվածքը և ձևը` կենտրոնանալով հմտությունների զարգացման և թեստը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների ձեռք բերման վրա:  

120,000 դրամ (3000 դրամ մեկ ժամը)

Ընդհանուր IELTS թեստի նախապատ-րաստական դասընթաց  B1 (միջին) և առավել 60 ժամ, տասը շաբաթ Դասընթացի նպատակն է թեկնածուներին ամբողջովին պատրաստել ընդհանուր IELTS թեստը հանձնելուն`տրամադրելով հմտություն, ռազմավարություն և գիտելիքներ, ինչպես նաև բարելավել լեզվի իմացությունը: 170,000 դրամ (~2800 մեկ ժամը)

Ով է անցկացնում դասընթացը և որտեղ:

Դասընթացն անցկացնում և կազմակերպում է Բրիտանական խորհուրդը: Դասընթացը կանցկացվի հետևյալ հասցեում`

Ալեք Մանուկյան 9, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ

Այս բաժնում