Դասընթացին գրանցվելուց առաջ մենք անցկացնում ենք լեզվի իմացության գնահատում:
Բրիտանական խորհրդի լեզվի գնահատման համակարգը մշակվել է` ստուգելու լեզվի իմացության մակարդակը և ներառում է գրավոր և բանավոր վարժություններ: Լեզվի իմացության ստուգման թեստի տևողությունն է 60 րոպե և այն անցկացվում է Բրիտանական խորհրդի գրասենյակում` Ալեք Մանուկյան 9:
Արդյունքները միայն Բրիտանական խորհրդի գործածության համար են և չեն կարող ներկայացվել այլ կազմակերպություններին:
Լեզվի իմացության գնահատման թեստն անցկացվում է յուրաքանչյուր չորեքշաբթի և հինգշաբթի:
Օր |
ժամ |
Մասնակիցների քանակ |
Չորեքշաբթի և ուրբաթ |
16.00-18.00 |
6-8 թեկնածու |
Լեզվի իմացության գնահատման թեստին մասնակցելու համար, խնդրում ենք, գրել հաճախորդների սպասարկման պատասխանատու Քրիստինե Արզականյանին` Kristine.Arzakanyan@britishcouncil.am էլ. հասցեին:
Խնդրում ենք հաշվի առնել, որ լեզվի իմացության գնահատման թեստին մասնակցելը չի երաշխավորում դասընթացին ձեր մասնակցությունը, եթե չունենաք դասընթացին մասնակցելու համար լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակ:
Լեզվի իմացության գնահատման թեստի վերաբերյալ մանրամասն տեղեկությունը կտրամադրվի գրանցումից հետո:
Ինչպե՞ս վճարել լեզվի իմացության գնահատման թեստի համար:
Թեստի արժեքն է 2000 դրամ:
Վճարումը կարող է կատարվել միայն բանկային փոխանցման միջոցով: Մեր բանկային տվյալներն են`
HSBC Bank Armenia
001-146026-050
Նպատակ` Վճարում IPC-PT -ի համար (անուն, ազգանուն) կողմից