Բրիտանական խորհուրդը փոխհատուցում տրամադրում է միայն բացառիկ դեպքերում, եթե դրանք համապատասխանում են ստորև բերված պայմաններին:
Փոխհատուցվում է դասընթացի արժեքը
- Ձեզ կփոխհատուցեն դասընթացի ողջ արժեքը, եթե Բրիտանական խորհուրդը որոշի չանցկացնել այն: Դասաժամերը կարող են չանցկացվել, եթե գրանցման փուլում չգրանցվեն անհրաժեշտ թվով ուսանողներ:
- Եթե դեռևս գրանցման համար նախատեսված ժամանակահատվածում դուք որոշեք չմասնակցել, ապա մենք կարող ենք ձեզ տրամադրել փոխհատուցում` պահելով գումարի 25 տոկոսը` որպես ադմինիստրատիվ ծախս: Փոխհատուցումը կարող եք ստանալ Բրիտանական խորհրդից առձեռն` տեղական դրամով:
- Դուք պետք է լրացնեք «Փոխհատուցման դիմումի ձև»-ը մինչ դասընթացի սկսմանը նախորդող վերջին աշխատանքային օրը: Այլ փաստաթուղթ չի պահանջվի:
- Այն ուսանողները, որոնք իրենց մասնակցությունը չեղյալ են համարում դասընթացն սկսելուց հետո, կստանան փոխհատուցում, որից, սակայն կպահվի այն դասաժամերի արժեքը, որոնց արդեն մասնակցել են: Փոխհատուցումը տեղի կունենա միայն հետևյալ դեպքերի համար` բնօրինակ փաստաթղթի/վկայության դեպքում:
- Հիվանդություն` հիվանդանոց ընդունվել կամ լուրջ վնասվածք
- Կորուստ` ընտանիքի անդամի, կամ հարազատի մահ
- Դժբախտ պատահար` հանցանք, ավտովթար
- Զինվորական ծառայություն
- Եթե դուք ձեր մասնակցությունը չեղյալ համարեք դասընթացն սկսելուց հետո առանց վերոնշյալ պահանջների առկայության, ապա մենք չենք կարողանա փոխհատուցում կատարել:
Փոխհատուցման գործընթաց
- Լրացրեք «Փոխհատուցման դիմումի ձև» փաստաթուղթը` ներբեռնելով ստորև, կամ հենց գրասենյակում: Ուղարկեք այն Ադդեհ Հովասափյանին` addeh.hovassapian@britishcouncil.am հասցեին:
- Բրիտանական խորհուրդը կարող է կապ հաստատել ձեզ հետ, եթե պարզաբանումների կարիք լինի:
- Հաստատված փոխհատուցման գումարը կվճարվի առձեռն տասն աշխատանքային օրվա ընթացքում: