Գրանցում և վճարում

Ինչպե՞ս գրանցվել դասընթացին: 

Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ դասընթացին մասնակցելու համար դուք պետք է նախապես մասնակցեք լեզվի իմացության գնահատմանը:  Լեզվի իմացության գնահատումից և լեզվի իմացության ձեր մակարդակը որոշելուց հետո մենք կարող ենք խորհուրդ տալ, թե որ դասընթացին կարող եք մասնակցել: 

Դասընթացին մասնակցելու առաջարկն ստանալուց հետո գրանցման համար դուք պետք է կատարեք հետևյալ քայլերը:

  1. Լրացրեք գրանցման ձևաթուղթը: Դուք այն կարող եք լրացնել մեր գրասենյակում լեզվի իմացության գնահատման թեստից հետո, կամ  կարող եք ներբեռնել ստորև, լրացնել և ուղարկել մեզ: 
  2. Եթե գրանցվում եք լեզվի իմացության գնահատման թեստի օրը, ապա դասընթացի համար վճարումը պետք է կատարեք բանկային փոխանցմամբ երեք աշխատանքային օրվա ընթացքում և վճարման կտրոնն ուղարկեք հաճախորդների սպասարկման պատասխանատու Մարիամ Արզումանյանին` mariam.arzumanyan@britishcouncil.am :
  3. Եթե դուք գրանցվում եք ավելի ուշ, ապա գրանցման ձևաթուղթը վճարման կտրոնի հետ ուղարկեք հաճախորդների սպասարկման պատասխանատու Մարիամ Արզումանյանին` mariam.arzumanyan@britishcouncil.am:

Հ.Գ. Ժամանակին վճարումը չկատարելու դեպքում դուք չեք կարողանա մասնակցել դասընթացին: 

Ինչպե՞ս վճարել: 

Վճարումը կարող եք կատարել միայն բանկային փոխանցմամբ: Մեր տվյալներն են`

HSBC Bank Armenia

001-146026-050

Պատճառը` Վճարում IPC-(դասընթացի անվանում) համար (անուն ազգանուն) կողմից

Գրանցման ձևը և վճարման կտրոնն ուղարկելուց հետո դուք կստանաք մասնակցության հաստատում: 

Վճարման հնարավորություն ՍԵՖ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպության աջակցությամբ

Բրիտանական խորհուրդը հնարավորություն է տալիս վճարումը կատարել մասնաբաժիններով ՍԵՖ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպության (SEF International UCO) հետ համագործակցաբար մշակված և իր տեսակի մեջ առաջին վարկային ծրագրի միջոցով: Այս հնարավորությունը հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մասնակցել մեր դասընթացներին, կամ հանձնել IELTS քննությունը:  

Ծրագիրը հնարավոր է դարձել Kiva միջազգային ոչ առևտրային կազմակերպության շնորհիվ, որի նպատակն է միկրոֆինանսավորման զարգացման միջոցով նվազեցնել աղքատությունը ողջ աշխարհում: ՍԵՖ-ը Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից հիմնադրված վարկային կազմակերպություն է, որը 2010թ.-ից ի վեր հանդիսանում է Kiva-յի հայաստանյան երեք գործընկերներից մեկը: Մանրամասների համար զանգահարեք 010552945 ն.հ. 5101:

 

Ինչպես նաև