Զարգացրեք դասավանդման Ձեր հմտությունները և իմացե՛ք ավելին ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավորությունների մասին։ 

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ՝ ԴՈՒՔ ԿՍՈՎՈՐԵՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է․

  • կառավարել Ձեր մասնագիտական զարգացման ուղին;
  • զարգացնել հետահայաց վերլուծական հմտությունները;
  • կատարելագործել Ձեր դասավանդման պրակտիկան;
  • կապեր հաստատել այլ ուսուցիչների հետ և սովորել նրանց պրակտիկայից։ 

Դասընթացը հիմնվում է ամբողջ աշխարհում ուսուցիչների վերապատրաստման ոլորտում  Բրիտանական խորհրդի բազմամյա փորձի վրա։ Այն մշակվել է կրթության ոլորտում հետազոտությունների շնորհիվ աշխարհի ամենաբարձր վարկանիշն ունեցող հաստատությունում՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

«Դարձե՛ք ավելի լավ ուսուցիչ․ ուսումնասիրեք մասնագիտական զարգացման հնարավորությունները» դասընթացը խիստ ճկուն է: Շաբաթական կպահանջվի ընդամենը երեք ժամ, վեց շաբաթ շարունակ, և Դուք կարող եք մասնակցել Ձեզ հարմար ժամին։

Բայց այդ, այն նաև հիանալի ներածական դասընթաց է այն ուսուցիչների համար, որոնք նախկինում չեն մասնակցել MOOC-ի (պարզեք, թե ինչ է MOOC-ը և ինչպես է այն աշխատում): Դուք կարող եք գրանցվել այս դասընթացին այս պահից սկսած մինչև ամենավերջին օրը։