Այս առցանց, անվճար դասընթացն անգլերենի ուսուցիչների համար է ողջ աշխարհում: Այն կօգնի ձեզ զարգացնել այն հմտություններն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են շարունակական մասնագիտական զարգացման համար: 

Մասնակցելով այս դասընթացին` դուք կդիտարկեք  մասնագիտական ՉՈՐՍ կետ`

• ինչպես ներառել տեղեկատվական տեխնոլոգիաները,

• ինչպես ուսուցանել 21-րդ դարի հմտությունները,

• ինչպես օգտագործել բազմալեզու մոտեցումները,

• ինչպես ծանոթանալ կրթական փաստաթղթերին:

Դասընթացի նյութերը մշակվել են` հաշվի առնելով Բրիտանական խորհրդի փորձը կրթության բնագավառում, ինպես նաև աշխարհում տեղի ունեցող զարգացումները: Այն օգտակար կլինի անգլերենի ուսուցիչների համար:

Դասընթացը բավականին ճկուն է և ձեզնից շաբաթական կպահանջվի երկու ժամ: Դուք կարող եք նյութերին ծանոթանալ ձեզ հարմար ժամանակ: Դուք կարող եք գրանցվել անգամ դասընթացի վերջին օրը: 

Այս անվճար, առցանց դասընթացը «Կրթություն հանուն հաջողության` հմտություններ անգլերենի ուսուցման համար» ծրագրի մաս է: Այս դասընթացին մասնակցելով` դուք կծանոթանաք այն 12 կետերին, որոնք Բրիտանական խորհրդի` ուսուցիչների զարգացման և շարունակական մասնագիտական զարգացման համակարգի մասն են: