Անգլերենն անհրաժեշտ է ներկայիս արագ զարգացող, գլոբալ տնտեսության մեջ ձեռքբերումներ ունենալու համար: Աշխատավայրում գործածվող անգլերենը տարբերվում է ընդհանուր խոսակցական անգլերենից, ուստի այս անվճար դասընթացը նախատեսված է հատուկ Ձեր աշխատանքային գործունեության համար:
Այս անվճար դասընթացը կհետաքրքրի հատկապես անգլերեն սովորողներին և լեզվի հմտությունները բարելավել ցանկացողներին առավել հարմար աշխատանք ձեռք բերելու համար: Այն նաև նախատեսված է երիտասարդ մասնագետների համար, ովքեր կարիերայի սկզբում ցանկանում են բարելավել իրենց լեզվական հմտությունները:
Մենք կանդրադառնանք աշխատավայրում կիրառվող անգլերենի առանցքային դրսևորումներին: Դուք կդիտեք տեսանյութեր ու կլսեք աուդիո ձայնագրություններ այն մարդկանց մասնակցությամբ, ովքեր`
- փնտրում են աշխատանք, կամ դիմում են աշխատանքի;
- պատրաստվում են հարցազրույցների;
- մասնակցում են հարցարույցներին;
- շփվում են նոր գործընկերների հետ:
Կարճ հարցախույզներն ու քննարկումները կօգնեն ամրապնդել նոր գիտելիքները:
«Անգլերենն աշխատավայրում» դասընթացի ժամանակացույցը բավականին ճկուն է: Դասընթացի ընդհանուր տևողությունը չորս շաբաթ է, իսկ շաբաթական կտրվածքով անհրաժեշտ է տրամադրել մինչև երկու ժամ: Դուք կարող եք դասընթացին միանալ, երբ Ձեզ հարմար է: