Այս անվճար, առցանց դասընթացը կօգնի պարզել, թե ինչպես են երեխաները սովորում անգլերենը` որպես օտար լեզու, մայրենին ուսանելուն զուգընթաց: 

Մասնակցելով այս դասընթացին` կիմանաք, թե ինչպես և ինչու են երեխաները լավագույնս սովորում խաղի միջոցով, և թե ինչպես ծնողներն ու ուսուցիչները կարող են նպաստել, որ երեխան առավելագույնս օգուտ քաղի ուսումնական պրոցեսից:

Բրիտանական խորհրդի մանկավարժները կկիսվեն Ձեզ հետ իրենց գիտելիքով ու փորձով, որպեսզի Դուք սովորեք`

  • երեխաների հետ հաղորդակցվելու լավագույն ուղիները; 
  • լավագույն պայմաններ ստեղծել երեխաների համար անգլերենը` որպես օտար լեզու սովորելու համար;
  • և առավելագույնս արդյունավետորեն վերահսկել նրանց զարգացումը:

Դուք հնարավորություն կունենաք մասնակցելու երեխայի զարգացմանն ու անգլերենի ուսուցման վերաբերյալ քննարկումներին` անմիջականորեն շփվելով մեր փորձառու մանկավարժների հետ: Կկարողանաք նաև կիսվել մյուս մասնակիցների հետ Ձեր կարծիքներով, գաղափարներով և հարցերով:

«Անգլերենը վաղ մանկությունից» դասընթացի ժամանակացույցը բավականին  ճկուն է: Դասընթացի ընդհանուր տևողությունը վեց շաբաթ է, իսկ շաբաթական կտրվածքով անհրաժեշտ է տրամադրել մինչև երկու ժամ: Դուք կարող եք դասընթացին միանալ, երբ Ձեզ հարմար է: