Այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր սովորում են անգլերեն, ցանկանում են բրիտանական մշակույթի մասին ավելին իմանալ և բարելավել անգլերենի հմտությունները: 

Դասընթացի ընթացքում կօգտագործվեն կարճ տեսանյութեր յուրաքանչյուր շաբաթ նոր թեմաներ (այդ թվում՝ անգլերենը որպես համաշխարհային լեզու, շրջակա միջավայր, ձեռներեցություն և գրականություն) ներկայացնելու համար: Մեծ Բրիտանիայում նկարահանված այդ տեսանյութերը կօգնեն զարգացնել լսողական հմտությունները և լեզվի կրողների անգլերենի իմացության օրինակները դիտելու հնարավորություն կտան: Մեր փորձառու ուսուցիչը քննության կենթարկի տեսանյութերում օգտագործվող լեզուն և Ձեր ուշադրությունը կհրավիրի այնպիսի օգտակար կետերի վրա, որոնք կօգնեն բարելավել Ձեր բանավոր ու գրավոր անգլերենը:

Բրիտանական խորհրդի` լեզվի ուսուցման բարձրորակ նյութերի վրա հիմնված այս դասընթացը Ձեզ հնարավորություն կտա`  

  • առցանց մարզել Ձեր հմտությունները, 
  • կապեր հաստատել մարդկանց հետ ամբողջ աշխարհից,
  • բարելավել Ձեր անգլերենը և 
  • զարգացնել բրիտանական մշակույթի Ձեր ընկալումը:  

«Բացահայտելով անգլերենը` լեզու և մշակույթ» դասընթացը շատ ընդգրկուն է և տևում է վեց շաբաթ, սակայն, միևնույն ժամանակ, այն չափազանց ճկուն է: Ձեզանից շաբաթական մինչև երկու ժամ կպահանջվի, և կարող եք զբաղվել Ձեզ հարմար ցանկացած ժամանակ:

Ինչպես նաև