Այս անվճար, առցանց դասընթացը ձեզ կտանի Ուիլյամ Շեքսպիրի կյանքի և ստեղծագործությունների միջով՝ նրա ծննդավայր Սթրեդֆորդ-Ըփոն-Էյվոնից մինչև Լոնդոնի «Գլոբուս» թատրոն: 

Մենք կուսումնասիրենք Շեքսպիրի հինգ պիեսը տարբեր ազգությունների դերասանների և փորձագետների օգնությամբ: Նրանք կբացատրեն և կբացահայտեն Շեքսպիրի ստեղծագործություններում արծարծված համամարդկային թեմաները: Այդ պիեսներն են`    

  • «Ռոմեո և Ջուլիետ»,  
  • «Համլետ», 
  • «Մեծ աղմուկ ոչնչից»,  
  • «Փոթորիկ»,  
  • «Մակբեթ»: 

Մեր տեսաուսուցիչը կառաջնորդի Ձեզ դասընթացի միջով և Դուք կուսումնասիրեք Շեքսպիրի կողմից անգլերեն ներմուծած որոշ բառեր ու արտահայտություններ: Կարճ վիկտորինաների միջոցով կարող եք ստուգել, թե որքանով եք հասկացել նյութը: Ձեզ կխնդրեն նաև կիսել Ձեր գաղափարները և կարծիքները Շեքսպիրի բարձրացրած թեմաների շուրջ:  

«Բացահայտելով անգլերենը` Շեքսպիր» դասընթացը չափազանց ճկուն է: Կպահանջվի շաբաթական մինչև երկու ժամ և Դուք կարող եք զբաղվել Ձեզ հարմար ցանկացած ժամանակ: Դուք կարող եք գրանցվել այս պահից սկսած մինչև դասընթացի վերջին օրը: 

Ինչպես նաև