Ի՞նչ է զանգվածային, բաց, առցանց դասընթացը (ԶԲԱԴ):
Զանգվածային, բաց, առցանց դասընթացը (ԶԲԱԴ) անվճար, առցանց դասընթաց է, որն աջակցում է մի շարք առարկաների ուսումնասիրմանը և բաց է ցանկացածի համար, ում հասանելի են համակարգիչն ու համացանցը: ԶԲԱԴ-ները նպատակ ունեն միավորել տարբեր ազգությունների սովորողներին:
Բրիտանական խորհրդի ԶԲԱԴ դասընթացները հասանելի են FutureLearn՝ Մեծ Բրիտանիայի սոցիալական ուսման հարթակում, որը պատկանում է հեռահար ուսուցման և առցանց կրթության ավելի քան 40 տարիների փորձ ունեցող Բաց համալսարանին:
Մենք առաջարկում ենք տարբեր թեմաներով ԶԲԱԴ-ների ցանկ: Բրիտանական խորհրդի «Հասկանալով IELTS` հմտությունների զարգացում» ԶԲԱԴ-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ որպես ամենամեծ ԶԲԱԴ: Գործարկումից ի վեր դասընթացին մասնակցել են ավելի քան 440 000 ուսանող:
Առ այսօր ԶԲԱԴ-ներ ենք տրամադրել ավելի քան 1,4 մլն սովորողների ամբողջ աշխարհից:
Ինչպե՞ս կարող եմ միանալ դասընթացին:
Ընտրե՛ք Ձեզ հետաքրքրող դասընթացը և գրանցվե՛ք դասընթացի էջում:
Ե՞րբ կարող եմ միանալ դասընթացին:
Դուք կարող եք միանալ ԶԲԱԴ-ին ցանկացած ժամանակ դասընթացի ընթացքում՝ առաջինից մինչև վերջին օրը:
Ի՞նչ սարքից կարող եմ միանալ դասընթացին:
Ձեր դասերին կարող եք մուտք գործել սեղանադիր և դյուրակիր համակարգիչներից, ինչպես նաև թաբլետներից:
Գրանցվելու համար առկա՞ է որևէ վճար:
ԶԲԱԴ-ներն անվճար և հասանելի են մասնակիցներին ամենուր, որտեղ առկա է ինտերնետային կապ:
Դասընթացին միանալու համար պե՞տք է համապատասխանեմ որոշակի չափանիշներին:
Խորհուրդ ենք տալիս նախքան գրանցվելը ստուգել՝ արդյոք դասընթացը համապատասխանում է Ձեր անձնական պահանջներին և հարմար է Ձեզ: Դասընթացի բովանդակության մանրամասները հասանելի են դասընթացի էջերում:
Կարո՞ղ եմ ստանալ դասընթացի մասնակցության վկայական:
Դուք կարող եք ձեռք բերել առցանց դասընթացների «Մասնակցության տեղեկանք»: Սա անհատականացված տպագիր վկայական է, որը ցույց է տալիս, որ Դուք մասնակցել և ավարտել եք դասընթացի անհրաժեշտ բաժինները: Դուք պետք է դասընթացի բոլոր բաժինների ավելի քան 50%-ը նշեք որպես ավարտած և փորձեք բոլոր թեստային հարցերը՝ «Մասնակցության տեղեկանք» ձեռք բերելու համար: