Այս անվճար, առցանց դասընթացը կօգնի ձեզ նախապատրաստվել ձեր առաջին աշխատանքին կարիերայի սկզբում: Նոր աշխատանք սկսելը կարող է բազմաթիվ հարցեր առաջացնել, ուստի և մենք նախագծել ենք այս դասընթացը, որը կօգնի ձեզ սահուն անցնել աշխատանքային առօրյան առաջին մի քանի շաբաթներին և ամիսներին: 

Ուսանող եք, նորավարտ կա՞մ էլ վերադառնում եք աշխատանքի: Այս անվճար, առցանց դասընթացը կօգնի ձեզ ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են վստահ լինելու և հարաբերություններ կառուցելու համար: Այն պարունակում է այն բոլոր գաղտնիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար:

Բրիտանական խորհրդի և Շիֆելդի համալսարանի կողմից կազմված այս դասընթացը ներկայացնում է այն բոլոր հմտությունները, որոնք էական են ժամանակակից աշխարհում: Դուք կսովորեք`

  • արդյունավետորեն հաղորդակցվել անկախ մշակույթներից,
  • հարմարվել նոր միջավայրին,
  • կառուցել հարաբերություններ գործընկերների հետ:

Դասընթացն ինտերակտիվ է: Այն պարունակում է հոդվածներ, տեսանյութեր և ինտերակտիվ նյութեր: 

«Ինչպե՞ս հաջողել աշխատավայրում» դասընթացը ճկուն է և ձեզնից կպահանջվի շաբաթական երեք ժամ չորս շաբաթվա ընթացքում այն ավարտելու համար: Դուք կարող եք միանալ դասընթացին սկզբից մինչև վերջին օրը: