Փոփոխությունների իրականացում քաղաքականության իրագործման միջոցով
Քաղաքականության իրագործումը կարող է անդրադառնալ միլիոնավոր կյանքերի վրա։ Պատկերացնո՞ւմ եք, որ մի օր կարող եք ներկայացնել այնպիսի մի ծրագիր, որը կարող է վերափոխել հասարակություններ և հազարավոր մարդկանց կյանքեր, մեծացնել մեր ազդեցությունն աշխարհում։ Փոփոխությունների իրագործումը քաղաքականության մշակման միջոցով կարող է օգնել Ձեզ իրականություն դարձնել ավելի լավ աշխարհ ունենալու գաղափարները:
Չորս շաբաթ տևողությամբ այս առցանց դասընթացը նախատեսված է երիտասարդների համար, որոնք իրենց տեսնում են որպես ապագայի առաջնորդներ։ Դասընթացը կվարեն քաղաքականություն մշակող առաջատար փորձագետներ, ինչպես նաև մարդիկ, որոնք իրենց փորձով փոփոխություններ են բերում աշխարհին: Դասընթացի ընթացքում հնարավորություն կընձեռվի լսել Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի ներկայացուցիչներին, որոնք կկիսվեն քաղաքականության իրագործման գործողությունների պլան մշակելու իրենց փորձով ու գիտելիքներով:
Դասընթացի ավարտին կստանաք հավաստագիր` Բրիտանական խորհրդի և Քեմբրիջի համալսարանի Չերչիլի քոլեջի Մյոլեր ինստիտուտի կողմից:
Ի՞նչ թեմաներ են արծարծվում դասընթացի ընթացքում
- գաղափարից մինչև իրագործում
- ուսումնառություն առաջատար փորձագետներից
- առաջարկներ և օրինակներ
- համագործակցություն և ազդեցություն
- քաղաքականության իրագործման գործողությունների ծրագրի կազմում
Շտապեք գրանցվել դասընթացին, քանի որ այն հասանելի է մեկնարկից հետո երկու շաբաթվա ընթացքում: