Կրթության ոլորտում ավելի է կարևորվում լեզվի իմացության գնահատումը։ Այս հանգամանքն հաշվի առնելով, ներկայացնում ենք նոր առցանց դասընթաց, որը կօգնի Ձեզ ավելի լավ պատկերացնել գնահատման կիրառումը լսարանում։ Դասընթացը նախատեսված է միջնակարգ դպրոցների ուսուցիչների համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են գնահատման սկզբունքերով։   

Դասընթացի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ գնահատման տարբեր մոտեցումների, կտեղեկանաք տարբեր թեստերի հիմքում ընկած տրամաբանության հետ, ինչպես նաև կսովորեք` ինչպես կիրառել դրանք ձեր միջավայրում լեզվի իմացությունը գնահատելու համար։ 

Լեզվի գնահատման ոլորտում մասնագիտացած փորձագետների և փորձառու թեստ մշակողների օգնությամբ կկարողանաք ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ գնահատման տարբեր մեթոդների մասին։ Դրանք կօգնեն Ձեզ ընտրել գնահատման նախընտրելի գործիքներ, որոնք կկարողանաք կիրառել լսարանում։ 

Դասընթացի տևողությունը չորս շաբաթ է։ Գրանցումը բաց է դասընթացի մինչև վերջին օրը` մինչ այդ օգտագործված բոլոր ռեսուրսները ձեռք բերելու հնարավորությամբ։