Այս անվճար, առցանց դասընթացն անգլերենի ուսուցիչների համար է: Այն կօգնի զարգացնել այն հմտությունները և գիտելիքները, որոնք անհրաժեշտ են շարունակական մասնագիտական զարգացման համար: 

Դասընթացի ընթացքում դու կկարողանաք ներկայացնել ձեր փորձը և կարծիքը: Դուք հնարավորություն կունենաք համեմատելու ձեր դասավանդման մեթոդիկան և մոտեցումներն այլ ուսուցիչների հետ:

Այս դասընթացին դուք կդիտարկեք մասնագիտական չորս մոտեցում`

  • հասկանալ աշակերտներին;
  • իմանալ առարկան;
  • օգտագործել ներառական մոտեցումներ;
  • գնահատել գիտելքիները:

Դասընթացի հիմքում Բրիտանական խորհրդի` դասավանդման երկար տարիների փորձառությունն է ողջ աշխարհում: Այս դասընթացն օգտակար կլինի ինչպես ցածր, այնպես էլ բարձր դասարանների ուսուցիչների համար:

«Դասավանդում հանուն հաջողության. սովորել և սովորեցնել» դասընթացին մասնակցելու համար շաբաթական ձեզնից կպահանջվի երկու ժամ: Դասընթացը տևում է չորս շաբաթ: Կարող եք միանալ ձեզ հարմար ժամանակ: Դասընթացը բաց է մինչև վերջին օրը: