Ժամանակակից աշխատաշուկան աչքի է ընկնում բարձր մրցունակությամբ, և շատ կարևոր է արդեն ուսման ընթացքում նախանշել Ձեր ապագա պլանները աշխատանքային կարիերայի հարցում։  

Այս առցանց դասընթացի ավարտին Դուք կկարողանաք` 

  • նախանշել Ձեր ուժեղ կողմերը և արդյունավետ օգտագործել դրանք կարիերայի ընթացքում, 
  • մշակել գործուն ռազմավարություն Ձեզ համապատասխան աշխատանք գտնելու համար, 
  • ցուցաբերել մասնագիտական հմտություններ, որոնք կօգնեն Ձեզ ցանկացած աշխատանքային միջավայրում 
  • համագործակցել և հաղորդակցվել  տարբեր մարդկանց հետ, մշակութային տարբեր միջավայրերում։ 

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ավարտելով համալսարանական ուսումը, առաջին անգամ են դիմելու աշխատանքի։ Այն կօգնի Ձեզ նախանշելու և զարգացնելու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայում հաջողելու համար, ինչպես նաև ապահովելու ուսման գործընթացից աշխատանքային միջավայր անցումը։  

Առաջարկվող դասընթացի ժամանակացույցը բավականին ճկուն է, և կպահանջվի տրամադրել շաբաթական երեք ժամ Ձեզ համար նախընտրելի օրերին և ժամերին այն ավարտելու համար։