Դասավանդում հանուն հաջողության. դասաժամ և դասավանդում անվճար, առցանց դասընթացն անգլերենի ուսուցիչների համար է: Այն կօգնի Ձեզ զարգացնել շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համար անհրաժեշտ հմտությունները և կարողությունները:
Դասընթացն օգտակար է անգլերենի տարրական, միջին և բարձր մակարդակներ ուսուցանողների համար:
Յուրաքանչյուր շաբաթ դասընթացը ներկայացնում է լավ ուսուցիչ դառնալուն աջակցող նոր մասնագիտական կարողություն:
Շաբաթական թեմաները ներառում են`
- դասի պլանավորում,
- դասարանի կառավարում,
- դասարանային ռեսուրսներ,
- շարունակական մասնագիտական զարգացում:
Այս ընդգրկուն դասընթացի տևողությունը վեց շաբաթ է, սակայն, միևնույն ժամանակ, այն շատ ճկուն է: Ձեզանից կպահանջվի շաբաթական մինչև երկու ժամ և կարող եք ուսանել Ձեզ հարմար ժամին: