Ձեռք բերեք դասավանդման նոր հմտություններ և պրակտիկա 

Սովորելով արդյունավետ դաս ծրագրելու հմտություններ, անգլերենի ուսուցիչները կարող են վստահ լինել, որ աշակերտները ավելի հեշտ կյուրացնեն այն, ինչ սովորել են։ Այս դասընթացի ընթացքում դուք կծանոթանաք մասնագիտական պրակտիկայի չորս օրինակի հետ, ինչպես նաև կկիսվեք դասավանդման ձեր փորձով։ 

Դասընթացը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր աշակերտներին և փոխըմբռնում ձևավորել։ Դուք կուսումնասիրեք նաև այն հիմնական մեթոդները, որոնք կօգնեն ձեզ ծրագրել ու վարել դասը, այդ թվում տեխնոլոգիայի ու հուշաթղթերի կիրառմամբ: Այն կսովորեցնի ձեզ արյդունավետ դաս վարել և ներգրավել աշակերտներին դասապրոցեսում: 

Ո՞ւմ համար է նախատեսված այս դասընթացը

Այս դասընթացը նախատեսված է ամբողջ աշխարհում անգլերեն դասավանդող մասնագետների համար՝ հավասարապես տարրական, միջնակարգ ու բարձր մակարդակներում:  

Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ տրամադրել այս դասընթացին

Դասընթացը բավականին ճկուն է  և ձեզանից կպահանջվի տրամնարդել շաբաթական առնվազն երկու ժամ չորս շաբաթ տևողությամբ: Կարող եք պարապել ձեզ հարմար ժամերին  և գրանցվել արդեն իսկ այսօր: