Վեց շաբաթ տևողությամբ այս առցանց դասընթացը խորհուրդ է տրվում հատկապես նրանց, ովքեր մտածում են IELTS քննություն հանձնելու մասին, սակայն բոլորը կշահեն դասընթացի ընթացքում տրվող ցուցումներից և խորհուրդներից: 

Դասընթացի թիրախում է IELTS (International English Language Testing System) քննությունը: IELTS - ն անգլերենի ամենաճանաչված քննությունն է աշխարհում բարձրագույն կրթության և միգրացիայի համար: Աշխարհի ավելի քան 10 000 կազմակերպություններ (այդ թվում` համալսարաններ, գործատուներ, իմիգրացիոն լիազոր մարմիններ և մասնագիտական մարմիններ) ընդունում են IELTS-ը: Աշխարհում անցյալ տարի ավելի քան 2,9 մլն մարդ հանձնել է IELTS քննություն:

Այս դասընթացն առաջնորդում է Ձեզ IELTS քննության բոլոր փուլերով` ընթերցանություն, գրավոր խոսք, բանավոր խոսք և ունկնդրում: Յուրաքանչյուր փուլում խորհուրդներ է տալիս մեր տեսաուսուցիչը և IELTS փորձառու ուսուցիչների թիմը: Ձեզ նույնպես կխնդրեն կիսել Ձեր փորձը, խորհուրդներ ու կարծիքներ տրամադրել այլ սովորողների: 

Դասընթացի ավարտին Դուք`  

  • ծանոթ կլինեք IELTS քննության բոլոր բաժիններին, 
  • Ձեր տրամադրության տակ կունենաք որոշակի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն հասնել Ձեր IELTS նպատակներին,
  • կհասկանաք, թե ինչպես է IELTS քննությունը գնահատվում, 
  • գրավոր և բանավոր անգլերենի ձեր իմացությունը կգնահատեն այլ մասնակիցները: 

Բրիտանական խորհուրդն ունի անգլերենի դասավանդման ու գնահատման ավելի քան 80 տարվա փորձ և IELTS քննություն է անցկացնում ավելի քան 100 երկրներում: Դասընթացը չափազանց ընդգրկուն է և միաժամանակ ճկուն: Սովորելու համար շաբաթական մինչև երկու ժամ կպահանջվի, և Դուք կարող եք պարապել  Ձեզ հարմար ժամանակ:

Ինչպես նաև