Դասընթացի ուշադրության կենտրոնում են այն հարցերը, թե ի՞նչ է լեզուն, ինչպե՞ս ենք մենք սովորում բառի նշանակությունը նոր լեզվում, ի՞նչն է հեշտ կամ դժվար օտար լեզու սովորելիս, և թե ո՞րն է օտար լեզու դասավանդելու լավագույն եղանակը: 

Սաութամփթոնի համալսարանի և Բրիտանական խորհրդի կողմից մշակված այս դասընթացին մասնակցել է 120 000 մարդ ողջ աշխարհից: 

Դասընթացի տևողությունը չորս շաբաթ է: Այն Ձեզ կծանոթացնի լեզվի ուսուցման և դասավանդման վերաբերյալ մի շարք նոր գաղափարներին:  

Դուք`

  • կբացահայտեք երկրորդ լեզվի ուսուցումը և «լեզու սովորելու» նշանակությունը, 
  • կքննարկեք լեզվի ուսուցման դասարանները, և լեզվի ուսուցման վրա դասավանդման ազդեցությունը,
  • կուսումնասիրեք դասավանդման մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները և դրանց օգուտներն ու խնդիրները: 

Ու՞մ համար է նախատեսված դասընթացը:

Դասընթացը նախատեսված է լեզուների զարգացմամբ և լեզվի դասավանդմամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար: Այն անգլերենի դասավանդման ոլորտում ետբուհական կրթության վերաբերյալ որոշակի պատկերացում կտա: Դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում, և կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են լեզվի ուսուցմամբ ու դասավանդմամբ:

Մասնակցե՛ք այս դասընթացին և շահե՛ք կրթաթոշակ անգլերենի դասավանդման մագիստրոսական ծրագրի համար:

Դուք կարող եք մասնակցել մեր անվճար, առցանց դասընթացին՝ առցանց մագիստրոսական ծրագրում ուսանելու վերաբերյալ պատկերացում կազմելու համար: Դուք կարող եք անգամ անգլերենի դասավանդման (առցանց) մեր մագիստրոսական ծրագրի վճարը մասամբ վճարելու հնարավորություն ստանալ: Իմացե՛ք ավելին Սաութամփթոնի համալսարանի և Բրիտանական խորհրդի կողմից մշակված մագիստրոսական ծրագրի մասին:

Ինչպես նաև