Իմացեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է Միացյալ Թագավորությունում սովորելու համար

Այս դասընթացը կօգնի ձեզ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Միացյալ Թագավորությունում սովորելու և հաջողելու համար։ Դուք կծանոթանաք անգլերեն սովորելու հնարավորություններին, ՄԹ բարձրագույն ուսումնական հաստատություններում դասընթացների կառուցվածքին, ինչպես նաև հստակ պատկերացում կկազմեք ապագա ծրագրերի մասին։ Միաժամանակ, ձեռք կբերեք ինքնուրույնություն և ՄԹ-ում ապրելու փորձ։

ՄԹ համալսարանական կրթությունը մեծ համբավ է վայելում ուսանողների շրջանում ամբողջ աշխարհում։ Այնուհանդերձ, ուսումնասիրությունների համաձայն, տեղափոխությունը ՄԹ ոչ միշտ է հարթ ընթանում։ Շատերը դժվարությունների են հանդիպում, հայտնվելով օտար միջավայրում, բախվելով մշակութային տարբերությունների և այլ լեզվական միջավայրում աշխատելիս։ 

Այս դասընթացի միջոցով դուք կարող եք`

  • հասկանալ ՄԹ ակադեմիական մշակույթն ու ձեր ներգրավումը նոր միջավայրին
  • տեղեկանալ, թե լեզվի իմացության և ակադեմիական ինչ հմտություններ են պահանջվում հաջողության հասնելու համար 
  • ուսումնասիրել, թե ինչպես է ՄԹ բարձրագույն ուսումնական համակարգում կազմակերպվում կրթությունը և ծանոթանալ հիմնական տերմինաբանությանը 
  • օգտվել հասանելի ռեսուրսներից, որոնք օգտակար կլինեն ձեր ուսման ընթացքում