Անհատական մոտեցում

Կատարելագործե՛ք Ձեր անգլերենի հմտությունները զվարճալի և ինտերակտիվ եղանակով՝ մասնակցելով մեր անհատական  և Ձեր կարիքներին համապատասխանեցված դասընթացներին։ Մեր ուսուցիչները կօգնեն Ձեզ հասնել ցանկալի արդյունքի՝ հանդիսանալով լավագույն խորհրդատու, ուսուցիչ և առաջնորդող։

Ի՞նչ է MyTutor-ը։

MyTutor հարթակը առաջարկում է 30 րոպե տևողությամբ առցանց անգլերենի անհատական  դասընթացներ Բրիտանական խորհրդի կողմից հաստատված անգլերենի ուսուցիչների կողմից։ Սովորում ես անգլերեն կարիերայի, ինքնազարգացման, թե՞ ճամփորդելու համար, MyTutor հարթակը կստեղծի հաճելի միջավայր՝ բարելավելու անգլերենի հմտությունները անկախ նպատակներից։

Մեր բարձր որակավորում ունեցող ուսուցիչները կմշակեն համապատասխան դասապլաններ և որպես մենթոր կգտնեն համապատասխան արագությունը և մոտեցումը, որը թույլ կտա հասնել ցանկալի արդյունքի։ Դասերը խոսակցական են և մշակված են բարելավելու խոսելակցական հմտությունը։ 

Անհատական, ճկուն ուսուցում

Մեր անհատական դասերը ամբողջապես հարմարեցվում են Ձեր կարիքներին։ Դուք կարող եք ընտրել թեմաները կամ հմտությունները, որոնք ցանկանում եք բարելավել կամ ընտրել ցանկալի դասապլանը։ Մենք առաջարկում են նաև փորձառու մասնագետի խորհրդատվություն, որը կօգնի Ձեզ առավել լավ կողմնորոշվել ընտրության հարցում։ Յուրքանչյուր դասի ավարտից հետո ուսուցիչը մանրամասն տեղեկություններ կտրամադրի Ձեր առաջընթացի մասին։

Մեր ուսուցիչները հասանելի են 24 ժամ՝ ներառյալ հանգստյան  և տոնական օրերին, որը թույլ կտա  պլանավորել դասերը ցանկացած ժամի։

Սկսի՛ր հիմա 

Առանց ներբեռման՝ ընդամենը համակարգիչ, Google Chrome բրաուզեր, տեսախցիկ, բարձրախոս և ինտերնետ կապ

Առաջին դասից հետո ամբողջական անհատական դասապլանը կդառնա հասանելի՝ ներառյալ քերականությունը և խոսելու թեմաները ուսուցչի հետ աշխատանքի համար։ Դու կարող ես ամրագրել 30 րոպե տևողությամբ դասեր ուսուցչի հետ` օգտվելով 3, 10 կամ 30 դաս ներառող փաթեթներից։

Սովորի՛ր լավագույնից

Մեր հմուտ և փորձառու ուսուցիչները հասկանում և կարողանում են ճիշտ տարբերակել անգլերենի այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են քեզ հաջողության հասնելու համար։ Բոլոր ուսուցիչները ունեն որակավորում, ինչպես նաև անգլերենի դասավանդման մասնագիտական փորձ տարբեր ոլորտներում՝ ներառյալ բանկային, մարքեթինգի, վաճառքի, մարդկային ռեսուրսների և այլ ոլորտներ։

 Դու կարող ես ծանոթանալ մեր ուսուցիչների հետ՝ դիտելով  կարճ տեսահոլովակները։ 

Մեր համակարգը օգնում է Ձեզ արձանագրել առաջընթացը և հասնել նպատակներին։