Էլեկտրոնային նամակագրությունը շատ կարևոր հմտություն է, սակայն աշխատանքի ընդունվելուց շատ երիտասարդներ չունեն այդ հմտությունները: Այս դասընթացը թույլ կտա ձեզ կատարելագործել ձեր պլանավորման, կազմակերպման, գրելու և խմբագրելու հմտությունները: 

Այս դասընթացի ընթացքում դուք կսովորեք ինչպես գրել նամակներ, որոնք մարդիկ կցանկանան կարդալ: Դասընթացի ավարտին դուք կկարողանաք.

  • օգտագործել պլանավորման և կազմակերպման գործիքները 
  • գնահատել և ադապտացնել  նամակները տարբեր լսարաններին և իրավիճակներին
  • մշակել և խմբագրել էլ. նամակները` դրանք պարզ, հակիրճ և հեշտ հասկանալի դարձնելու համար:

Այս դասընթացը նախատեսված է բոլոր մասնագետների համար, հատկապես երիտասարդների համար, ովքեր ունեն մինչև հինգ տարվա աշխատանքային փորձ:

Դասընթացի արժեքն է 42 ֆունտ: Այն ներառում է անսահմանափակ մուտքի հնարավորություն դեպի դասընթացի նյութեր (սա նշանակում է, որ դուք կարող եք օգտվել առցանց նյութերից ցանկացած պահի, քանի դեռ դասընթացը գոյություն ունի), ինչպես նաև էլեկտրոնային վկայական, որը ձեզ առավելություն կտա աշխատանքի կամ համալսարան դիմելիս:

Էլեկտրոնային նամակագրության հմտությունների կատարելագործում դասընթացի գրաֆիկը շատ ճկուն է: Դասընթացը տևում է երեք շաբաթ: Այն ձեզնից կպահանջի շաբաթական չորս ժամ` ձեզ հարմար ցանկացած ժամի: