Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն անցկացնում է անգլերենի ուսուցիչների պարգևատրման ծրագիր: Ըստ ծրագրի` Հայաստանում անգլերենի ուսուցիչները կպարգևատրվեն կուտակային միավորներով մեր կազմակերպած անգլերենի միջոցառումներին (ուսուցիչների մրցույթներ, դասընթացներ ու առցանց դասընթացներ, սեմինարներ, և այլն) իրենց ներգրավվածության ու մասնակցության և մեր ծառայություններից (TeachingEnglish և LearnEnglish կայքեր, IELTS քննություն և այլն) ակտիվորեն օգտվելու համար: 

Այս նախագծի նպատակն է խրախուսել հիմնական, միջնակարգ և բարձրագույն կրթության ոլորտներում ներգրավված անգլերենի ուսուցիչներին առավելագույնս օգտվել մեր ռեսուրսներից ու ծառայություններից` որպես իրենց ցկյանս ուսումնառության և մասնագիտական շարունակական զարգացման (ՄՇԶ) մաս:

Ուստի մշակված հատուկ սխեմայի շրջանակում, ելնելով ներգրավվածության մակարդակից, անգլերենի ակտիվ ուսուցիչներին կշնորհվի ոսկե, արծաթե կամ բրոնզե անդամակցություն:  

  • Ոսկե անդամակցություն կշնորհվի նրանց, ովքեր կհավաքեն 700+ միավոր
  • Արծաթե անդամակցություն` 400+ միավորի դեպքում
  • Բրոնզե անդամակցություն` 200+ միավորի դեպքում

Անդամակցության համար ուսուցիչներին տրամադրվում է պլաստիկ քարտ, որի վրա նշվում են քարտատիրոջ անունն ու այլ տվյալներ: Քարտի վավերականության ժամկետը մեկ տարի է: Անդամակցությունը տրամադրվում է, երբ կուտակված միավորները հասնում են բրոնզե մակարդակին` մինչև արծաթե ու ոսկե անդամակցության մակարդակին հասնող միավորներ կուտակելու հնարավորությամբ:

Ուսուցիչներին տրամադրվող անդամակցության բոնուսներն են`

  • Ոսկե անդամակցություն. մեկանգամյա 500 ֆունտ ստերլինիգի չափով ֆինանսական աջակցության տրամադրում մեկ միջազգային TEFL կոնֆերանսին մասնակցելու համար;
  • Արծաթե անդամակցություն. 50% զեղչ Բրիտանական խորհրդի առցանց դասընթացին մասնակցելու համար (երեք առանձին դասընթացի համար կտրվի զեղչի հնարավորություն), 30% զեղչ  Բրիտանական խորհրդի կողմից հյուրընկալվող անգլերենի պրոֆեսիոնալ դասավանդողների` վճարովի երեք սեմինարին մասնակցելու համար  (երեք սեմինարի համար կտրվի զեղչի հնարավորություն);
  • Բրոնզե անդամակցություն. անգլերենի ուսուցիչների զարգացման համար գրքեր, ռեսուրսներ և տեխնոլոգիական միջոցներ: 

Միավորներ հավաքելու վերաբերյալ քայլերը ներկայացված են ստորև բերված փաստաթղթում: Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք կապ հաստատել Անգլերենի ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասափյանի հետ