Այցելի՛ր, Դիտի՛ր, Սովորի՛ր

The English Channel-ը անվճար առցանց հարթակ է, որը կօգնի ձեզ սովորել անգլերեն և ինտերակտիվ տեսանյութերի միջոցով ձեռք բերել կարիերայի զարգացման համար անհրաժեշտ հմտություններ։

Կայքի «Learn English» բաժինը առաջարկում է Միացյալ Թագավորության ժամանակակից արվեստի մասին հրապարակումներ, որոնք ուղեկցվում են անգլերենի ինտերակտիվ ուսուցողական նյութերով։ Կիրառեք Անգլերենը զանազան ֆիլմերի, երաժշտական գործերի և բրիտանական կենսակերպին առնչվող տեսանյութերի միջոցով։

«Կառուցեք մասնագիտական հմտություններ» բաժինը հիանալի հաթակ է ուսանողների, երիտասարդ մասնագետների և ձեռներեցների համար, որոնք ուզում են բարելավել սեփական գիտելիքներն ու գործարար հմտությունները։ Այստեղ կարող եք ուսումնասիրել բազմաթիվ նյութեր, զարգացնել բոլոր այն հմտություններն ու գիտելիքները, որոնք կօգնեն ձեզ առաջընթաց արձանագրել կարիերայում և նոր բիզնես գաղափարներ իրագործել։

Կայքը անվճար գրանցվելու հնարավորություն է տալիս ավելի բազմազան ռեսուրսներից օգտվելու, ձեր առաջընթացը գրանցելու, միավորներ կուտակելու և հավաստագրեր ստանալու համար։