Equal opportunities and diversity

Բրիտանական խորհուրդը միջազգային հնարավորություններ և փոխադարձ վստահություն է ստեղծում Միացյալ Թագավորության և մյուս երկրների միջև: Մեր նպատակն է հարաբերություններ զարգացնել տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց և մշակույթների միջև: Բազմազանության քաղաքականության արդյունավետ իրագործումը և  հավասար հնարավորությունների խրախուսումը մեր գործունեության կարևորագույն բաղադրիչներն են:

Չեն կարող լինել հավասար հնարավորություններ, եթե  բազմազանությունը ճանաչված ու արժևորված  չէ: 

Հավասար հնարավորություններ 

Հավասար հնարավորություններ հասկացությունը ենթադրում է արդար վերաբերմունք մարդկանց նկատմամբ` առանց կողմնակալության, աշխատանքային վայրում և լայն հասարակության մեջ հավասար պայմանների ստեղծում, որոնք կխրախուսեն և կարժևորեն բազմազանությունը և կխթանեն արժանապատվությունը: Այն նաև խրախուսում է նախկինում եղած  անհավասար պայմանների շտկումը և հաճախորդների, այցելուների ու ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ անհիմն խտրականությունը բացառող և համաչափ ներգրավվածություն ապահովող կառուցողական փոխհարաբերությունների պահպանումը։

Բազմազանություն

Բազմազանությունը բազմիմաստ հասկացություն է, ըստ որի անհրաժեշտ է ստեղծել տարաբնույթ միջավայր արդյունավետ գործունեության համար՝ ի օգուտ կազմակերպության և այն անձանց, ովքեր աշխատում կամ համագործակցում են այդ կազմակերպության հետ։ Այս հասկացության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ բարոյականության, իրավական մոտեցումների և շահութաբերության գաղափարներից ելնելով՝ մարդկանց պետք է գնահատել իբրև անհատականություններ։ Մարդիկ միմյանցից տարբերվում են բազմաթիվ հատկանիշներով, օրինակ սեռի, տարիքի,  ռասայի, ազգության, սեռական կողմնորոշման, ֆիզիկական, մտավոր կարողությունների, կրոնի և հավատքի, կրթության, տնտեսական վիճակի, անձնական, շփվելու կարողության և աշխատանքի նկատմամբ մոտեցման առանձնահատկություններով։ Հենց այս տարբերությունների արդյունքում ի հայտ են գալիս տարբեր կենսափորձ, տարբեր արժեքներ, մտածելակերպ ու վարվելակերպ, շփման և աշխատանքի ոճեր: Բազմազանության խրախուսմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և ճշգրիտ տնօրինման շնորհիվ հնարավոր է ձևավորել այդ տարբերությունների գնահատումը և անհատների նկատմամբ դրական մոտեցումը ոչ միայն բարոյական և իրավական, այլև բիզնես տեսանկյունից։ Տարբերությունների ըմբռնումը, գնահատումը և կառավարումը կհանգեցնի հասարակության առավել ակտիվ ներգրավվածությանը, որն էլ կնպաստի անհատի, թիմի կամ կազմակերպության հաջողությանը։ Բազմազանության խրախուսումն օգնում է պայքարել նախապաշարմունքների, կարծրատիպերի, խտրականության, բռնության և անարդար վերաբերմունքի դեմ, աջակցել մարդկանց՝ իրենց ներուժն ամբողջությամբ օգտագործելու, աշխատանքային կյանքում բավարարվածության հասնելու և այլոց վրա իրենց գործողությունների և խոսքերի ազդեցության մասին տեղեկացված լինելու համար։