Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել մշակութային ու ստեղծագործական ոլորտների՝ կայուն մարդասիրական, սոցիալական և տնտեսական զարգացմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:  

Ծրագիրը կենտրոնանում է չորս հիմնական ոլորտների վրա՝ ապացույցների հավաքման մեխանիզմների գիտահետազոտական աշխատանքներ, կարողությունների զարգացում, իրազեկության բարձրացում և միջազգային մշակութային համագործակցության հնարավորությունների ընձեռում: 

Ծրագրում ընդգրկված թեմաները կներառեն նախագծերի պարբերաշրջանի կառավարում, մշակութային առաջնորդում, մշակութային և վիճակագրական հետազոտություն, շահերի պաշտպանություն, դրամահավաք, մշակութային լրագրություն և հաղորդակցման կարողություններ:

Թեև ծրագիրը տարածաշրջանային է, նրա ուշադրության կենտրոնում կլինեն առանձին երկրները՝ նշանակված ազգային համակարգողներով, ովքեր մեր հիմնական թիմի կարևորագույն մասը կկազմեն: Ծրագրի տևողությունը երեք տարի է` 2015-2018 թվականներ: Ծրագրի բյուջեն կազմում է 4,2 մլն. եվրո:

Ծրագրի գործողությունները կիրականացվեն աշխատաժողովների, ինտենսիվ դասընթացների, առցանց ուսուցման հարթակների, ճանաչողական այցերի և գործընկերային տոնավաճառների միջոցով՝ համախմբելով հանրային ու մասնավոր դերակատարներին, կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը:

Մրցակցային գործընթացի արդյունքում ծրագիրը կառավարում է Բրիտանական խորհրդի կողմից գլխավորող կոնսորցիումը՝ համագործակցելով Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի և Գյոթե ինստիտուտի հետ: Ծրագիրը հիմնված է Արևելյան գործընկերության մշակութային I ծրագրի (2011-2014) վրա, որը բաղկացած էր տեխնիկական աջակցության և դրամաշնորհային եղանակով ֆինանսավորվող ծրագրերից:

Հետևեք ծրագրի ֆեյսբուքյան էջին և այցելեք կայքը

Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք ծրագրի համակարգող Նորայր Երզնկյանին` armenia@culturepartnership.eu , կամ կապ հաստատեք Կիևի գրասենյակի հետ` +38 044 455 85 90, contact@culturepartnership.eu :

 

Ինչպե ՞ս կարող է մեր ծրագիրն օգնել ձեզ

  • Իրականացնել հետազոտություններ և կազմել վկայությունների վրա հիմնված քաղաքականություններ;
  • Աջակցել քաղաքականության բարեփոխման նախաձեռնություններին;
  • Կարողությունների ստեղծում և դասընթացների իրականացում;
  • Ստեղծել կապեր մասնավոր և հասարակական ոլորտի ներկայացուցիչների միջև;
  • Միջազգային համագործակցության համար տեղեկատվության և հնարավորությունների տրամադրում; 
  • Կայուն զարգացման գործում մշակույթի դերի իրազեկության բարձրացում; 
  • Գիտելիքների և փորձի փոխանակում: 

Ծրագրի բաղադրիչները

  • Յոթ ծրագրային թեմա` օրակարգի հաստատում, դաշնությունների կերտում, մշակույթի համար դրական միջավայրի ստեղծում, վկայությունների հավաքագրում, կրթություն, մշակութային ստեղծարար արդյունաբերության կարողությունների կառուցում, արևելյան գործընկերության տարածում, մշակույթի առաջնորդների ներգրավում եվրոպական մշակութային տարածքում, մշակույթ և ճգնաժամ; 
  • Ծրագրի հինգ սկզբունք` խորհրդատվություն և օրակարգի հաստատում, մասնակցային ներառում ընդհանուր արժեքների ներդրմամբ, ստեղծարարություն, նորարարություն և փոփոխություն, հանդուրժողականություն, հարգանք և միավորում,  համագործակցություն, փոխըմբռնում և հաջողության կիսում հասարակական և մասնավոր սեկտորների միջև:

Ինչպե՞ս կարող եք դուք և ձեր կազմակերպությունը օգտվել ծրագրից

  • Մասնակցել կարողությունների ձևավորման միջոցառումներին և դասընթացներին;
  • Դառնալ ծրագրի շահառու և միանալ մշակութային գործիչների ցանցին;
  • Կազմել և միանալ այն միջոցառումներին, որոնք կապ են ստեղծում հասարակական, քաղաքացիական, կառավարական և մասնավոր հատվածների միջև;
  • Ստանալ տեղեկատվություն և խորհրդատվություն միջազգային համագործակցության վերաբերյալ; 
  • Օգտագործել ծրագրի հաղորդակցության միջոցները` գիտելիքների տրամադրման և մասնագիտական զարգացման համար;