Կրթական ցուցահանդես
Date
Չորեքշաբթի 25. Հոկտեմբեր 2017. -
14:30 մինչև 19:00

Երևանում Բրիտանական դեսպանատունը և Բրիտանական խորհուրդը հրավիրում են մասնակցելու Best of British Education կրթական ցուցահանդեսին, որը տեղի կունենա չորեքշաբթի, հոկտեմբերի 25-ին 14.30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Խնդրում ենք գրանցվել EducationUK կայքում ցուցահանդեսին մասնակցելու համար: 

Best of British Education կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ինչպես տարբեր ոլորտների մասնագետների, այնպես էլ ուսանողների և դպրոցականների համար ծանոթանալու Միացյալ Թագավորությունում, Հայաստանում և այլուր բրիտանական որակյալ կրթություն ձեռք բերելու հնարավորություններին, մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրերին ու անգլերենի ուսուցման և թեսթավորման ծրագրերին:

Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան մասնամասն տեղեկություններ ձեռք բերելու այնպիսի կրթական ծրագրերի մասին, ինչպիսիք են.

  •  Chevening կրթաթոշակային ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում անվճար մագիստրոսական կրթություն ստանալ բրիտանական լավագույն համալսարաններում;
  •  John Smith Fellowship ծրագիրը, որի միջոցով հնարավոր է անվճար մասնագիտական վերապատրաստում ստանալ բրիտանական պետական և մասնավոր կառույցներում;
  •  Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման և դասավանդման ծրագրերը;
  • Անգլերենի իմացության IELTS, APTIS թեսթերը;
  •  CMI, CIMA և ACCA մասնագիտական որակավորումները;
  •  Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի առաջարկած ծրագիրը;
  • Դիլիջանի միջազգային դպրոցը;
  •  Քեմբրիջի միջազգային դպրոցը;
  •  Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցը:

Կներկայացվեն նաև բրիտանական Longman/Pearson, Oxford University Press, Cambridge University Press, Dorling Kindersley և այլ հանրահռչակ հրատարակչությունների գրքերը:

Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն նաև նշված ծրագրերի առանձին պրեզենտացիաներ:

Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան նաև շահելու հետաքրքիր մրցանակներ՝ մասնակցելով Treasure Hunt մրցույթին: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:

Ցուցահանդեսը կազմակերպվում է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված նախաձեռնությունների շրջանակում: