Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է ներառական և հաղորդակցության խնդիրներին և կանցկացվի Երևանում, Գորիսում, Գավառում և Գյումրիում: Մուտքն ազատ է:
Երևանում փառատոնը կկազմակերպվի փետրվարի 22-ից մարտի 5-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում: Մոսկվա կինոթատրոնում ֆիլմերը 17:00-ին կցուցադրվեն անգլերեն, իսկ 20:00-ին` հայերեն ենթագրերով: Մարզերում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը: Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Յունիսեֆը և ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline):
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Բրիտանական ֆիլմերի փառատոնի էջը: