Date
Շաբաթ 14. Փետրվար 2015. - 16:30 մինչև Ուրբաթ 20. Փետրվար 2015. - 23:59
Վայր
Մոսկվա կինոթատրոն, Երևան

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի կմեկնարկի փետրվարի 14-ին և նվիրված կլինի սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Փառատոնը Երևանում կանցկացվի փետրվարի 14-ից 20-ը: Այս տարի հանդիսատեսին կներկայացվի 2014 թվականի արտադրության յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: Լսարանին հնարավորություն է տրվում դիտելու բոլոր հնարավոր ժանրերի ֆիլմեր` կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, որի հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ` ընտանեկան հարաբերություններ, սուցիալական խնդիրներ և իհարկե, սեր:

Փառատոնի բացումը տեղի կունենա «Նմանակման խաղ» ֆիլմով «Մոսկվա» կինոթատրոնում ժամը 16.30-ին: Ֆիլմերը կցուցադրվեն նաև Cinema Star կինոթատրոնում: Բոլոր ֆիլմերի մուտքն անվճար է: Ֆիլմերը կցուցադրվեն ինչպես անգլերեն, այնպես էլ թարգմանությամբ:

Փառատոնի ընթացքում կանցկացվեն մրցույթներ, ինչպես նաև հատուկ ցուցադրություն նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին:

Երևանում փառատոնի ավարտից հետո ֆիլմերը կցուցադրվեն Դիլիջանում, Արմավիրում և Արարատում: Այս տարի փառատոնն անց է կացվում Beeline-ի ,  Երևանում Բրիտանական դեսպանատան  և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելեք փառատոնի էջը։