Եթե դուք ուսանող եք, կամ արդեն ավարտել եք համալսարանը, կամ էլ երիտասարդ մասնագետ եք և ապրում եք Հայաստանում, ապա դուք հիանալի հնարավորություն ունեք մասնակցելու մեր «English4Employability» մրցույթին: Հաղթողը երկու շաբաթ կանցկացնի Միացյալ Թագավորությունում, որտեղ հնարավորություն կունենա անգլերեն սովորել, ինչպես նաև ծանոթանալ ողջ աշխարհից եկած երիտասարդների հետ: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է պատասխանել մի պարզ հարցի` «Ինչո՞ ւ է Ձեզ հարկավոր անգլերեն աշխատանք գտնելու համար»:
Բրիտանական խորհրդի «English4Employability » մրցույթը մեր «SEE Into the Future» ծրագրի մասն է կազմում, որն օգնում է շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, բարելավել երիտասարդների հմտությունները, որպեսզի նրանք աշխատանք գտնելու ավելի լավ հեռանկարներ ունենան:
Հայաստանում մեր տեղեկատվական գործընկերն է Bravo.am-ը:
«English4Employability» մրցույթը կազմակերպվում է Բրիտանական խորհրդի և Միացյալ Թագավորությունում գտնվող լեզվի դպրոցների կողմից: