Բաց մրցույթ
Ճանաչողական այց և գործընկերության ծրագիր Լեհաստանի հետ ԵՄ Արևելյան գործընկերության մշակույթի և ստեղծարարության ծրագրի շրջանակում
Վերջնաժամկետ՝ 2015թ․ դեկտեմբերի 7
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Եվրոպական Միության Արևելյան գործընկերության մշակույթի և ստեղծարարության ծրագիրը հրավիրում է մշակութային ու ստեղծարարական ոլորտների կազմակերպություններին Արևելյան գործընկերության վեց երկրներից՝ դիմելու ճանաչողական այցին և մասնակցելու գործընկերության ծրագրին: Ընտրված վեց կազմակերպությունները կվերապատրաստվեն և կաշխատեն նախապես ընտրված լեհական վեց գործընկերների հետ 2016 թվականի գարնանը՝ երկարաժամկետ մշակութային համագործակցության զարգացման նպատակով։ Այցը կհյուրընկալվի Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի կողմից, և մասամբ կանցկացվի Վրոցլավում՝ 2016 թվականի մշակույթի եվրոպական մայրաքաղաքում:
Այս ծրագրի նպատակն է նախնական խթան հանդիսանալ մի շարք երկարաժամկետ գործընկերությունների՝ Լեհաստանի և Արևելյան գործընկերության երկրների մշակութային ու ստեղծարարության ոլորտներում ակտիվ կազմակերպությունների միջև: Այդ գործընկերությունները կխրախուսեն հարաբերություններն ու փոխանակումները Լեհաստանի և Արևելյան գործընկերության կազմակերպությունների միջև, ինչպես նաև փոխադարձաբար կօգնեն միմյանց արագացնել իրենց մասնագիտական զարգացումը:
Ծրագիրը կբաժանվի ենթաոլորտների, և գործընկերային գործունեությունը կարող է ներառել կարողությունների զարգացման փոխադարձ ծառայություններ, ինչպիսիք են ուսուցումը, «հավասարը հավասարին» սկզբունքով կրթական միջոցառումները և հատուկ թեմաներով համաժողովները:
Ծրագիրը կհոգա ճանաչողական այցի ծախսերը։ Իրենց հետագա համագործակցության հետ կապված ծախսերը մասնակից կազմակերպությունները Լեհաստանում և Արևելյան գործընկերության երկրներում պետք է իրենք հոգան:
Աշնանը ԵՄ Արևելյան գործընկերության մշակույթի և ստեղծարարության ծրագրի ազգային համակարգողը յուրաքանչյուր երկրում կկազմակերպի փոքր երեկոյան ընդունելություն և կիրականացնի «վիրտուալ ճանաչողական այց» լեհական վեց գործընկերների հետ։ Միջոցառմանը դիմորդները հնարավորություն կունենան ավելին իմանալ յուրաքանչյուր լեհական կազմակերպության ծրագրերի և հետագա գործունեության վերաբերյալ: Ընդունելության ընթացքում կարող եք նաև հարցեր տալ ճանաչողական այցի և, ընդհանրապես, ծրագրի վերաբերյալ։ Մանրամասների համար այցելե՛ք ծրագրի ֆեյսբուքյան էջը՝ www.facebook.com/culturepartnership, ինչպես նաև կայքը՝ http://www.culturepartnership.eu/ :
Մասնակցության չափանիշներ
Դիմորդները կարող են լինել կառավարության կողմից ֆինանսավորվող պետական մշակութային հաստատություններ, մասնավոր և առևտրային մշակութային կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ինչպես նաև մշակույթի և ստեղծարարության ոլորտներում ներգրավված հասարակական կազմակերպություններ։
Ինչպե՞ս դիմել :
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով՝ ներբեռնելով հայտադիմումի ձևը և ուղարկելով Armenia@culturepartnership.eu հասցեին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք․
Արևելյան գործընկերության մշակույթի և ստեղծարարության ծրագրի կայք՝ www.culturepartnership.eu և ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/culturepartnership,
ինչպես նաև Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի կայք՝ http://www.nck.pl։