Բարելավեք անգլերենի իմացությունը` հետազոտելով 800 տարվա պատմություն ունեցող հզոր կանոնադրություններից մեկը` Ազատությունների մեծ խարտիան:
Դուք կսուզվեք պատմության մեջ և կբացահայտեք, թե ինչպես է 1215 թվականին Անգլիայի թագավորի կողմից ստորագրված խաղաղության պայմանագիրը դարձել ազատության և մարդու իրավունքների կարևորագույն խորհրդանիշներից մեկը ողջ աշխարհում, ինչպես նաև կտեսնեք անգլերեն լեզվի օգտագործման օրինակներ:
Հիմնվելով Բրիտանական խորհրդի կողմից մշակված լեզվի ուսուցման բարձրորակ բովանդակության վրա` այս դասընթացը հնարավորություն կտա
- բարելավել ձեր հմտություններն առցանց,
- շփվել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց հետ,
- բարելավել անգլերենի իմացությունը,
- ընդլայնել բրիտանական մշակույթի մասին ձեր գիտելիքները:
Յուրաքանչյուր քայլում ձեզ կուղղորդեն մեր մասնագետների թիմն ու տեսանյութերը` ցուցադրելով տեսանյութերում և տեքստերում օգտագործվող անգլերենի օրինակներ:
«Ուսումնասիրել անգլերենը` Magna Carta» դասընթացը կազմվել է այնպես, որպեսզի օգտագործելով շաբաթական ընդամենը 2 ժամ` ստանաք առավելագույն գիտելիքներ: Դուք կարող եք ընտրել ձեզ առավել հարմար ժամանակը: Այս դասընթացը տևում է երեք շաբաթ և դուք կարող եք միանալ ցանկացած պահին:
Անվճար առցանց դասընթացն սկսվում է նոյեմբերի 30-ին: