Date
Չորեքշաբթի 06. Մայիս 2020. -
16:00 մինչև 16:45
Վայր
Վեբինար

Բրիտանական խորհրդի #ՄնաՏանը ծրագրի շրջանակում կազմակերպում ենք վեբինար, որի ընթացքում կխոսենք, թե ինչու են կոդավորման հմտություններն այսօր այդքան կարևոր երեխաների համար, ինչպես նաև կպատմենք, թե ինչպես փոքրերը կարող են հեշտությամբ կիրառել այդ հմտությունը «Կոդավորիր» հարթակում, որն հասանելի է ամբողջովին անվճար։ 

Վեբինարից հետո, մենք Ձեզ կուղարկենք 13 ուսուցողական տեսանյութ, որոնք մանրամասն կբացատրեն, թե ինչպես կարելի է օգտագործել հարթակի բոլոր հնարավորությունները Ձեր փոքրիկի կոդավորման առաջին նախագիծը իրականացնելու համար։  Վեբինարն անցկացվելու է անգլերեն։ 

ԲԱՆԱԽՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

Քեթի Հենրին հանդիսանում է Micro:bit կրթական հիմնադրամի Հյուսիսային Ամերիկա մասնաճյուղի գործընկերների հետ հարաբերությունների ղեկավարը։ Քեթին որակավորված գիտության և տեխնոլոգիայի ուսուցիչ  է (STEAM) և դպրոցի տնօրեն։ Նրա հետ կապ կարելի է հաստատել է Թվիթերում` @KatieHenryDays։ 

Դրագուտին Շչեքիչը ուսուցիչների վերապատրաստման, դասավանդման և կրթության ոլորտում խորհրդատվության շուրջ 20 -ամյա փորձառություն ունի։Ներկայումս նա աշխատում է  դպրոցի տնօրեն։ Նրա հետաքրքրությունների շրջանակում է ուսումնական ծրագրերի բարեփոխումներն ու կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաները։ Նա ներգրավված է եղել կրթության ոլորտում քաղաքականության մշակման բազմաթիվ նախաձեռնություններում և նախագծերում Մոնտենեգրոյում, Արևմտյան Բալկաններում  և Եվրոպայում։ Նա Բրիտանական խորհրդի «21-րդ դարի դպրոցներ» նախագծի ավագ թրեյներ է, որի շրջանակում վերապատրաստում է դպրոցների տնօրենների։ 

Ադդէ Հովասափյանը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի Անգլերենի և կրթական ծրագրերի ղեկավարն է։ Նա անգլերենի դասավանդման փորձառու փորձագետ է  և հանդիսանում է Մասնագիտական զարգացման NILE ծրագրի կողմից որակավորված վերապատրաստող, ինչպես նաև ՄԹ CMI ի կողմից որակավորված մենեջեր։ Վերջին վեց տարիների ընթացքում Բրիտանական խորհրդում Ադդէ Հովասափյանը ղեկավարել է Հայաստանում կազմակերպության անգլերենի և կրթական ծրագրերը, ներառյալ այնպիսի նախագծեր, ինչպիսիք են հանրակրթական դպրոցներում իրականացվող Անգլերենի ակումբներ և Կոդավորման հմտություններ կրթական ծրագրերը, բարձրագույն կրթության ոլորտում համակարգել հետազոտությունների և զարգացման ծրագրեր,  ինչպես նաև ներգրավված է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ոլորտի քաղաքականության մշակման մի շարք նախաձեռնություններում։