Date
Ուրբաթ 13. Փետրվար 2015. - 11:00 մինչև Կիրակի 15. Փետրվար 2015. - 23:59
Վայր
Անի Պլազա, Երևան

Փետրվարի 13-ից 15-ն  Անգլերեն լեզվի ուսուցման բնագավառում իր գործունեությամբ և հեղինակած գրքերով հայտնի Ջիմ Սքրիվեները կանցկացնի բաց դասախոսություններ անգլերենի ուսուցիչների, դասախոսների, մասնագետների, ուսանողների և անգլերենի դասավանդմամբ հետաքրքրվողների համար: 

Երեք օրվա ընթացքում նա հանդես կգա չորս դասախոսությամբ` ներկայացնելով ուսուցիչներին անհրաժեշտ այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնց շնորհիվ անգլերենի ուսուցումը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և մեթոդներին:

Ջիմ Սքրիվեները Միացյալ Թագավորությունում հայտնի գրող է, խորհրդատու և դասընթացավար: Նա համագործակցում է Bell Teacher Campus-ի հետ, որը Քեմբրիջի համալսարանի մաս է: Ջիմ Սքրիվեներըհայտնի է անգլերենի ուսուցմանը նվիրված իր գրքերով, ինչպիսիք են  «Learning Teaching»,  «Teaching English Grammar»և «Classroom Management Techniques»:  Նրա գրքերը երկու անգամ արժանացել են Duke of Edinburgh English Speaking Union-ի մրցանակներին: Նա երեք անգամ ներկայացվել է Բրիտանական խորհրդի ELTON ուսուցման ոլորտում նորարարության համար տրվող մրցանակին: Նրա վերջին գիրքը ուսանողների համար է և կոչվում է «Visual Grammar 1 and 2»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ