Date
Չորեքշաբթի 15. April 2020. -
16:00 մինչև 17:00
Վայր
Առցանց քննարկում

Բրիտանական խորհրդի #ՄնաՏանը ծրագրի շրջանակում ուսուցիչների համար կազմակերպում ենք առցանց զրույցների և քննարկումների շարք, որոնք կօգնեն նրանց կապ հաստատել աշխարհում իրենց գործընկերների հետ և փոխանակվել փորձով ու գիտելիքներով։Ապրիլի 15-ին նման առցանց քննարկում է կազմակերպվում Անգլերենը որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչների միջազգային ասոցիացիայի (IATEFL) նախագահ Հարի Կուչահի հետ։ 

Քննարկման ընթացքում բանախոսը կներկայացնի կազմակերպության աշխատանքն այս օրերին և տեղեկություններ կտրամադրի անդամագրված և չանդամագրված մասնագետներին առաջարկվող առավելությունների մասին։ Հարի Կուչահը կներկայացնի նաև Ասոցիացիայի հետ կապ պահպանելու և մասնագիտական զարգացման համար հասանելի առցանց ռեսուրսներից օգտվելու տարբերակները։ 

Միջոցառման ընթացքում կիմանաք ավելին IATEFL Global Get-Together նախաձեռնության մասին, որը տեղի կունենա ապրիլի 18-ին և19: Առցանց հանդիպումը կմիավորի  անգլերեն դասավանդող մասնագետների աշխարհի տարբեր ծայրերից։  

Քննարկմանը կհաջորդի հարց ու պատասխան ձևաչափով զրույց Կուչահի հետ, որի ընթացքում մասնակիցները նրան կարող են ուղղել իրենց հուզող հարցերը։ 

Բանախոսի մասին 

Հարի Կուչահը դասախոսում է ՄԹ Լիդսի համալսարանում։ Նա ներգրավված է եղել ուսուցիչների կրթական  և ուսումնական ռեսուրսների մշակման մի շարք նախաձեռնություններում Սահարյան Աֆրիկայում, հարավարելյան Ասիայում և Եվրոպայում։ Բոլորովին վերջերս խորհրդատվական ծառայություններ է մատուցել Եվրոպայի խորհրդում, Ալբանիայում, Հարավային Սուդանում Windle Trust International կազմակերպության, ինչպես նաև Աֆղանստանի, Գվինեայի, Սենեգալի Բրիտանական խորհրդի մասնաճյուղերում։ Նա հանդիսանում է TESOL International ասոցիացիայի անգլերենի դասավանդման «30 խոստումնալից առաջնորդներից» մեկը և IATEFL-ի նախագահը։