դասապլան
Date
Երեքշաբթի 20. Հոկտեմբեր 2015. - 12:00 մինչև Կիրակի 20. Դեկտեմբեր 2015. - 18:00
Վայր
Երևան

Այս տարի Միացյալ Թագավորությունը նշում է Ազատությունների Մեծ Խարտիայի տարեդարձը՝ որպես ամբողջ աշխարհում ժողովրդավարության  800-ամյա  խորհրդանիշ: Magna Carta, որ նշանակում է Մեծ Խարտիա, աշխարհում ամենահայտնի փաստաթղթերից է: Այն ստորագրվել է Անգլիայի արքա Ջոնի կողմից՝ որպես 1215 թվականի քաղաքական ճգնաժամի գործնական լուծում: Magna Carta-ն  էր, որ առաջին անգամ սահմանեց բոլորի, ներառյալ արքայի, օրենքին ենթարկվելու սկզբունքը:

Երևանում Բրիտանական դեսպանատունը, Բրիտանական խորհուրդը Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ Magna Carta-ի 800 ամյակի առթիվ հայտարարում են դասի պլանավորման մրցույթ անգլերեն լեզվի բոլոր ուսուցիչների համար, ովքեր աշխատում են Հայաստանի հիմնական (6-9 դասարաններ) և ավագ (10-12 դասարաններ) դպրոցներում:

Մրցույթի նկարագրություն

Դասի պլանավորման մրցույթը բաղկացած է չորս փուլից.

  • Մրցույթին մասնակցության գրանցում. բոլոր հետաքրքրված ուսուցիչները պետք է գրանցվեն՝ լրացնելով դիմում հայտը:
  • Դասի պլանի մշակում. ուսուցիչները պետք է մշակեն դասի պլան Magna Carta-ին նվիրված թեմայով՝ հաշվի առնելով աշակերտների լեզվի իմացության մակարդակն ու տարիքային խումբը: Դասի պլանը պետք է ունենա հետևյալ բաղկացուցիչները.

ա) դասը պետք է աշակերտներին ներկայացնի Magna Carta-ն ու նրա պատմական կարևորությունը,

բ) այն պետք է ներառի մեկ կամ երկու ներքոշարադրյալ դրույթ.

  • Ոչ ոք օրենքից վեր չէ
  • Ոչ ոքի չպետք է զրկենք արդարադատությունից               

գ) դասի տևողությունը պետք է լինի 45-60 րոպե

դ) դասի պլանը պետք է մշակվի օգտագործելով Բրիտանական խորհուրդի դասի պլանի ձևանմուշը:

  • Դասի պլանի ներկայացնելը. Յուրաքանչյուր ուսուցիչ ներկայացնում է  մշակված դասը  Բրիտանական խորհրդին` ուղարկելով Ադդեհ Հովասափյանին Addeh.Hovassapian@britishcouncil.am հասցեին: Ներկայացված դասերի պլանները գնահատվում և ընտրվում են հաստատված չափորոշիչներին համապատասխան (խնդրում ենք ծանոթանալ դրանց): Ամենաբարձր` 3-ից 5 միավորներ, հավաքած պլանները կշարունակեն մասնակցել  երրորդ փուլին: Գնահատելիս հաշվի կառնվի յուրաքանչյուր դասարանի առանձնահատկությունը (հիմնական դպրոց ընդդեմ ավագ դպրոցի):
  • Դասի անցկացում. Ընտրված պլաններով հարկ կլինի դաս անցկացնել դասարանում այն մշակող ուսուցչի կողմից, որը կդիտեն Բրիտանական խորհրդի Անգլերեն լեզվի ուսուցման ծրագրերի ղեկավարը, Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչը և Կրթության ազգային ինստիտուտի օտար լեզուների վարչության պետը: Նրանք կընտրեն մրցույթի վերջնական հաղթողներին կախված դասի անցկացման որակից:

Հաղթողներ և մրցանակներ 

Կախված արդյունքներից՝ յուրաքանչյուր տարիքային խմբից որպես հաղթող կընտրվի մեկ ուսուցիչ: Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա հետևյալ մրցանակները.

1.Smart տաբլետ

2.Բրիտանիայի դեսպանի այց դպրոց և

3.Ամբողջ դպրոցի համար Magna Carta-ին նվիրված ներկայացում արհեստավարժ դերասանների կողմից:

Ընտրությունը

Բրիտանական խորհրդի, Բրիտանական դեսպանատան և Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը կընտրի հաղթողներին, և այդ որոշումը վերջնական է:

Ժամանակացույց

Ստորև աղյուսակում ներկայացված է յուրաքանչյուր փուլի ժամանակացույցը.

 

Սկիզբ

Ավարտ

Փուլ 1 – մասնակցության գրանցում

20 հոկտեմբեր 2015

5 նոյեմբեր 2015 – 18:00

Փուլ 2 – դասի պլանի մշակում

6 նոյեմբեր 2015

27 նոյեմբեր 2015 – 18:00

փուլ 3 – դասի պլանի ներկայացում

28 նոյեմբեր 2015

30 նոյեմբեր 2015 – 18:00

փուլ 4 – դասի անցկացում

8 դեկտեմբեր 2015

15 դեկտեմբեր 2015 – 18:00

Հաղթողների հայտարարում և դպրոցներ այցելություն

դեկտեմբեր 16-ից 20-ը

Մրցույթին մասնակցելու համար պետք է

  • Գրանցվել  www.teachingenglish.org.uk  կայքում:
  • Լրացնել հայտադիմումը և  պաշտոնապես գրանցվելու համար  այն ուղարկել Ադդեհ Հովասափյանին  հետևյալ էլ. հասցեին՝  addeh.hovassapian@britishcouncil.am:
  • Դասի պլանը ներկայացնել օժանդակ նյութերի հետ միասին (տպագիր նյութեր, առցանց կիրառվող միջոցներ և այլն) մինչև վերջնաժամկետ:
  • Երրորդ փուլ անցած թեկնածուները կտեղեկացվեն մինչև երրորդ փուլի սկիզբը:

Առաջարկվող աղբյուրներ

Դասեր մշակելու համար ուսուցիչները կարող են օգտվել հետևյալ աղբյուրներից`

  British Council TeachingEnglish website

 UK Parliament website 

 The Guardian website 

 British Library Website

Այլ համապատասխան աղբյուրներից օգտվելիս խնդրում ենք հղում անել դրանց: 

Դասերը պետք է լինեն ուսուցիչների անձնական մտահղացումը և ցանկացած կրկնօրինակում պատճառ կլինի դասի պլանի  մերժման: