Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն ուրախ է հայտարարել, որ 2018թ.-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալվի հանրաճանաչ գրող և բանախոս, ուսուցիչներ վերապատրաստող անվանի մասնագետ Փեննի Ըրը: Վերջինս հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանում անգլերեն դասավանդողների համար կվարի դասախոսություններ:
Օրակարգ՝
Փեննի Ըրը կվարի հետևյալ հինգ դասախոսությունները, որոնք տեղի կունենան Անի Պլազա հյուրանոցում: Յուրաքանչյուր դասախոսության հիմնական դրույթներն հասանելի են ստորև կցված փաստաթղթում:
Օր | Ժամ | Թեմա |
Ուրբաթ 5 հոկտեմբեր |
19.00–20.30 | Որտեղի՞ց ենք մենք գալիս: Անգլերենի դասավանդման մեթոդաբանությունը |
Շաբաթ 6 հոկտեմբեր |
12.00–13.15 | Հետազոտությունը և լեզվի ուսուցիչը |
14.15–15.30 | Քննադատական մտածողությունը լեզվի ուսուցման մեջ: Քննդատական մտածողության հմտություններ |
|
Կիրակի 7 հոկտեմբեր | 11.00–12.15 | Տարբեր ունակություններ ունեցող անձանց դասավանդում |
13.15–14.30 | Իմ 30 հիմնական խորհուրդները դասավանդման վերաբերյալ |
Փեննի Ըրի մասին
Փեննի Ըրը ծնվել է Միացյալ Թագավորությունում, ավարտել է Օքսֆորդ և Քեմբրիջ համալսարանները և 1967 թվականին տեղափոխվել Իսրայել: Նա ունի 35 տարվա դասավանդման փորձ որպես անգլերենի ուսուցչուհի տարրական, միջին և ավագ դպրոցներում: Բացի այդ, անցկացրել է բակալավրի և մագիստրատուրայի դասընթացներ Օրանիմի ակադեմիական դասավանդման քոլեջում և Հայֆայի համալսարանում: Նրա հիմնական ուղղվածությունն անգլերենի արդյունավետ դասավանդման գործնական ասպեկտներն են, որոնց շուրջ նա անցկացրել է դասախոսություններ և սեմինարներ ուսուցիչների վերապատրաստման հայտնի կոնֆերանսներում, ինչպիսիք են TESOL, IATEFL և այլն:
2013 թվականին Փեննի Ըրը պարգևատրվել է անգլերենի դասավանդման ոլորտում տրբողOBE շքանշանով:Իրհեղինակությանն են պատկանումՔեմբրիջհամալսարանի կողմից հրատարակվածPress''Grammar practice activities''(2-րդ հրատարակություն) (2009 թ.), ''Vocabulary activities''(2012 թ.), ''A course in English language teaching''(2012 թ.), ''Discussions and more''(2014 թ.), ''Penny Ur’s 100 teaching tips''(2016 թ.) գրքերը:
Մասնակցությունը
Բոլոր դասախոսությունները բաց են հետաքրքրված ուսուցիչների ու մանկավարժների համար:
Միջոցառման մուտքն անվճար է: Հարկավոր է գրանցվել նախապես՝ լրացնելով մեր առցանց գրանցման ձևաթուղթը: Խնդրում ենք այցելել կայքը, նշել Ձեր տվյալները, ինչպես նաև, որ դասախոսություններին եք ցանկանում մասնակցել:
Գրանցման ժամանակ, գաղտնաբառի հարցրման դեպքում խնդրում ենք հետևել ստորև ուղեցույցին (Առցանց գրանցման ուղեցույց):
Գրանցման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 17-ի կեսօրին, ժամը՝ 12:00-ն:
- Կարևոր նկատառում 1. Բոլոր դասախոսություններն անցկացվելու են անգլերենով:
- Կարևոր նկատառում 2. Քանի որ միջոցառման սրահների տարածքը սահմանափակ է, նախատեսված գրանցումների թիվը գերազանցելու դեպքում առաջնահերթություն կտրվի ավելի վաղ ժամանած մասնակիցներին:
Մասնակցության վկայական՝
Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայական Բրիտանական խորհրդի կողմից՝ Փեննի Ըրի ստորագրությամբ:
Յուրաքանչյուր մասնակից կստանա մեկ վկայական՝ անկախ այցելած դասախոսությունների թվից: Մասնակցած անվանումները նշված կլինեն վկայականի վրա: Վկայական ստանալու համար յուրաքանչյուր գրանցված դասախոսությանը մասնակցությունը պարտադիր է:
Միջոցառման օրերին՝
Գրանցված բոլոր մասնակիցները պետք է այցելեն միջոցառման վայրը դասախոսությունը սկսվելուց առնվազն 30 րոպե առաջ տեղում արագ վերագրանցվելու համար:
Դասախոսությունները սկսվելու են ուղիղ նշված ժամերին:
Տարածքի հասանելիությունը՝
Միջոցառման անցկացման համար ընտրված վայրը հասանելի է անվասայլակով տեղաշարժվող անձանց համար: