Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Բրիտանական խորհուրդը ուրախ է ներկայացնելու Իրականությունից` կինոժապավեն | Real to Reel կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը, որի առանցքում արհեստն ու դիզայնն են, նյութերի և ստեղծագործական գործընթացի հետ մեր առնչությունը։ Իրականությունից` կինոժապավեն նախագիծը Բրիտանական խորհրդի շրջիկ ծրագիրն է, որի պրեմիերան տեղի է ունեցել ՄԹ Արհեստների առաջին կինոփառատոնի ժամանակ:
Արվեստների խորհրդի և Իրականությունից՝ կինոժապավեն փառատոնի մասին
Արհեստների խորհուրդը Միացյալ Թագավորության ժամանակակից արհեստների զարգացման ազգային գործակալությունն է, իսկ «Իրականությունից՝ կինոժապավենը» (Real to Reel) Մեծ Բրիտանիայի առաջին կինոփառատոնն է, որի ֆիլմերը նվիրված են ստեղծագործմանն ու արարմանը։ Արդեն չորրորդ տարին է, ինչ փառատոնը շա- րունակում է իր առաքելությունը` լույս սփռել ամբողջ աշխարհում արհեստագործա-կան հմտությունների բացարձակ խորության ու ծավալների վրա։ Վավերագրական ֆիլմերի, մարդկանց պատմությունների եւ անիմացիոն ֆիլմերի միջոցով հնարավո- րինս լայնորեն ուսումնասիրվում են արհեստագործությունը, դրա համար անհրաժեշտ հմտություններն ու նյութերը:
Եվրոպական ժառանգության օրերի մասին
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70,000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:
Կարճամետրաժ ֆիլմերն հասանելի են հայերեն ենթագրերով։