Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն ուրախ է հայտարարել, որ 2017թ.-ի փետրվարի 18-ին և 19-ին Հայաստանում անգլերեն դասավանդողների համար կազմակերպում է ուսուցիչների մասնագիտական զարգացման վեբինարներ, որոնք կվարի Նիք Փիչեյը:
Ո՞վ է Նիք Փիչեյը:
Նիք Փիչեյը գրող է, ուսուցիչներ վերապատրաստող, կրթական խորհրդատու, բազմապիսի նյութերի հեղինակ ու խմբագիր: Նա աշխատել է անգլերենի դասավանդման բնագավառում 1992թ.-ից այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են` Բրիտանական խորհուրդը, Ինթրնեյշնլ հաուզը և Բելլ կրթական ծառայությունը, անգլերենի դասավանդման ոլորտի հրատարակման հաստատություններում` ՄաքՄիլլան, CUP, OUP, մի շարք տեխնիկական կազմակերպություններում, ինչպես օրինակ` Գուգլը և բազմաթիվ ավելի փոքր ստարտափներում:
2003-2007թթ.-ին նա եղել է Բրիտանական խորհրդի Teaching English կայքի և BBC-ի խմբագիրը: 2010թ.-ին նրա Daily English Activities բլոգը ներկայացվել է Բրիտանական խորհրդի Նորարարությունների մրցանակին: Իսկ 2012թ.-ին նա արժանացել է Նորարարության մրցանակին` Բելլի համար մշակած դասընթացի համար: Նրա առաջին խոշոր ebook-ը` «Թվային տեսանյութ` ձեռնարկ լեզվի ուսուցիչների համար», գրվել և թողարկվել է որպես մուլտիմեդիա iBook iTunes-ի համար Indiegogo-ի միջոցով հավաքագրված զանգվածային ֆինանսավորմամբ և 2016թ.-ին արժանացել է Բրիտանական խորհրդի Նորարարության մրցանակին` որպես ուսուցիչների համար ռեսուրս:
Օրակարգ
Նիք Փիչեյը կվարի հետևյալ երկու սեսիաները:
Օր | Ժամ (Հայաստանի ժամանակ) |
Թեմա |
18 փետրվարի, շաբաթ | 14.00-15.00 |
Առցանց տեսանյութերի օգտագործում
Այս վեբինարի ընթացքում կներկայացվի մի շարք ցանցային և հեռախոսային անվճար հավելվածներ, որոնք կարող են կիրառվել առցանց վիդեոների և վիդեոհաղորդակցության օգտագործմամբ`լեզվի ուսուցանումը խթանելու համար: Կդիտարկվի նաև որոշ հանձնարարություններ և միջոցներ, որոնք կնպաստեն ուսանողների ներգրավվածությանը` վիդեոբովանդակության օգնությամբ և նաև կխրախուսեն նրանց օգտագործել վիդեոյի պատրաստումը որպես գործիք իրենց` լեզվի հանդեպ ունեցած վստահությունն ու իմացությունը բարելավելու համար: |
19 փետրվարի, կիրակի | 14.00-15.00 |
Լեզվի զարգացման առցանց գործիքներ Վերջին տասնամյակների ընթացքում թվային նոր տեխնոլոգիաները շարունակում են ներխուժել դասասենյակներ և ուսուցիչների կողմից հաճախ դիտարկվում են որպես խանգարող և կազմալուծող երևույթներ: Այս աշխատաժողովի ժամանակ միասին կուսումնասիրենք մի շարք թվային գործիքներ և դասավանդման տեխնիկաներ, որոնք ուսուցիչները կարող են կիրառել` օգտվելով դասասենյակում թվային սարքերի առկայությունից և դրանց կիրառումը դարձնել արդյունավետ: Աշխատաժողովը ցույց կտա, թե ինչպես կարող ենք հնարավոր դարձնել թվային համագործակցությունը` օգտագործելով այս սարքերը և ձևավորել ավանդական և թվային գրագիտության բազմաթիվ մեխանիզմներ այնպիսի եղանակներով, որոնք անհնար կլինեին համանման այլ դասարանում:
|
Մասնակցությունը վեբինարին՝
Վեբինարի երկու սեսիաներին կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր ուսուցիչներն ու մանկավարժները: Մասնակցությունն անվճար է: Այդուհանդերձ, բոլոր հետաքրքրված մասնակիցները պետք է նախապես գրանցվեն սեսիաներին` լրացնելով մեր առցանց գրանցման ձևաթուղթը և նշելով այն սեսիաները, որոնց ցանկանում են մասնակցել: Չնայած որ գրանցումների թվի սահմանափակում չկա, առկա է պլատֆորմի ծավալի սահմանափակում` յուրաքանչյուր սեսիային 100 մասնակցի չափով: Ուստի, վեբինարների անցկացման օրերին միայն առաջին 100 մասնակիցները, ովքեր մուտք կգործեն վիրտուալ սենյակ, կկարողանան մասնակցել սեսիային: Երկու սեսիաներն անցկացվելու են անգլերենով:
Գրանցման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 8-ն է, ժամը՝ 18:00:
Մասնակցության վկայական
Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայական Բրիտանական խորհրդի կողմից՝ Նիք Փիչեյի էլեկտրոնային ստորագրությամբ:
- Կարևոր նկատառում 1. Մասնակիցը կստանա մեկական վկայական յուրաքանչյուր սեսիայի համար:
- Կարևոր նկատառում 2. Վկայական ստանալու համար յուրաքանչյուր գրանցված սեսիային ներկայությունը պարտադիր է:
- Կարևոր նկատառում 3. Մասնակցության վկայականը կտրվի միջոցառման ավարտին էլեկտրոնային տարբերակով՝ պլատֆորմի միջոցով: Այնուհետև մասնակիցները պետք է այն տպեն A4 ֆորմատի (130 գրամ) թղթի վրա և վավերացնեն Բրիտանական խորհրդի կնիքով՝ այցելելով մեր գրասենյակ:
Վեբինարների անցկացման օրերին
Սեսիաները սկսվելու են ուղիղ նշված ժամերին: Դուք կկարողանաք մուտք գործել առցանց հարթակ 10 րոպե առաջ: Լինքերը ձեզ կուղարկվի էլեկտրոնային նամակով գրանցումից հետո: