candoco-unlimited ©

Candoco Dance Company. Photo by Ros Cheshire

Date
Կիրակի 28. Սեպտեմբեր 2014. - 00:00 մինչև Կիրակի 05. Հոկտեմբեր 2014. - 00:00
Վայր
Small Theatre, Yerevan

Լուսանկարը` Candoco պարային ընկերության, հեղինակ`Ռոս Չեշիր

Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 5-ը «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում Հայաստանում կլինի Կանդուկո ներառական պարային խմբի պարուսույց Վիկտորիա Մալինը: 

Վիկտորիա Մալինը «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում ձևավորված և Փոքր թատրոնին կից գործող ներառական պարային խմբի անդամների համար կանցկացնի վարպետության դասընթացներ:

Դասընթացների ավարտից հետո թատերախումբը հանդես կգա իր առաջին ներկայացմամբ ՀայՖեստ միջազգային թատերական փառատոնի շրջանակում:

Վիկտորիա Մալինն այցի ընթացքում դասընթացներ կանցկացնի նաև Հայաստանի կրթական հաստատությունների պարուսույցների հետ: 

Վիկտորիա Մալինը Կանդուկոյի բեմադրություններում ներգրավված է արդեն վեց տարի` սկսած 2008 թվականից: Նա մասնակցում է «Set and Reset/Reset» և «Imperfect Storm» ներկայացումներին: Վիկտորիան ուսանել է հոգեբանություն և թատերարվեստ 2003 թվականին: Ավարտելուց հետո Վիկտորիան աշխատել է Blue Eyed Soul Dance Company-ի հետ և մասնակցել շրջագայություններին: 2007 թվականին մասնակցել է ներկայացման, որը ցուցադրվել է Թրաֆալգարի հրապարակում: 

 «Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Մշակույթի նախարարությունը և ՄԹ-ում հայ համայնքը: